Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում տիրել ամենաթողության. Սերժ Սարգսյան

Հայաստանում հավաքների իրականացումը չպետք է խանգարի, ուղղակի անհամաչափ ձևով խախտի որիշների իրավունքները: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող հավաքներին:

«Հասարակություններում՝ ոչ միայն հայկական, դժգոհությունները միշտ էլ առկա են: Այլ երկրներում շատ հաճախ այդ դժգոհություններն ավելի սուր են, որովհետև, ցավոք սրտի, դեռևս կենսամակարդակը հնարավորություն չի տալիս մարդկանց բավարարելու իրենց բոլոր ցանկությունները: Սակայն այստեղ խնդիրը դժգոհությունների մեջ չէ և ոչ էլ փոփոխությունների մեջ է:

Ինքներդ էլ նկատել եք, թե տարիների ընթացքում ինչքան ենք մենք մեծացրել քաղաքացիների հնարավորությունը՝ արտահայտելու իրենց բողոքն ու դժգոհությունը: Արդեն տարիներ շարունակ Հայաստանում որևէ արգելք չկա որևէ ձևով, բացառությամբ ոչ խաղաղ տարբերակի, արտահայտելու մարդկանց դժգոհությունը: Կարծում եմ, որ դա և՛ իշանություններին է օգուտ, և՛ այդ մարդկանց է օգուտ: Խնդիրը նրանում է, թե որքանով են այդ դժգոհությունները կամ բողոքները արտահայտվում օրենքին համապատասխան ձևով»,- ասաց ՀՀ վարչապետը: Նա ընդգծեց, որ երբ ամեն բան համապատասխանում է օրենքին, բացարձակապես որևէ խնդիր չի լինում:

«Հասկանալով հանդերձ, որ իրենց բողոքի արտահայտման ձևը` հանրահավաքներ, երթեր և այլն, ինչ-որ չափով պետք է սահմանափակի այլ քաղաքացիների և հասարակության իրավունքներն ու ազատությունները, կա սահման, որ չպետք է անցնել: Ե՛վ իրավապահ մարմինները, և՛ իշխանությունները, և՛ այն քաղաքացիները, ովքեր չեն մասնակցում բողոքի ակցիաներին, ինչ-որ կերպ, իրենց մի քիչ նեղելով համակերպվում են այդ մտքի հետ: Բայց երբ մի քանի հարյուր կամ նույնիսկ հազար հոգի անցնում են խաղաղ ցույցերով նախատեսված շեմն ու սկսում խանգարել, ուղղակի անհամաչափ ձևով խախտել որիշների իրավունքները, այստեղ հարց է առաջանում, թե ինչու ծնողները պետք է անհանգստանան երեխաներին դպրոց ուղարկելու համար, թե ինչու ես՝ աշխատող մարդս պետք է գործից ուշանամ 3-4 ժամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ ցանկանում են երկրում անկայունություն ստեղծել: Մի քանի տասնյակ մարդիկ որոշել են անպայման երկրում անկայություն ստեղծել: Սա է խնդիրը»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով նրան, թե որքան երկար կարող է շարունակվել այս իրադրությունը, վարչապետը համոզմունք հայտնեց, որ հայ ժողովուրդն իմաստուն ժողովուրդ է և այսպիսի պարագաներում միշտ ճիշտ որոշումներ է կայացնում:

«Տեսնում ենք, թե այս ցույցերի ընթացքում իրավապահ մարմինները որքան զուսպ էին: Չէի ցանկանա, որ այդ անհամաչաությունն այնքան խախտվեր, որ իրավապահներն արդեն ստիպված լինեին հարկադրանքի միջոցներ կիրառել: Սա է ամբողջը: Ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում տիրել ամենաթողության»,- նշեց վարչապետ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում