Բոբի Գորդոնը՝ Շերվուդից (Մեծ Բրիտանիա), 930 ֆունտ սթերլինգ է վճարել մեկ բանանի համար՝ Asda առցանց խանութից: Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը:
Գորդոնի խոսքերով՝ սկզբում միրգը 11 փենի է արժեցել: Այն մասին, որ ինքը բավական մեծ գումար է վճարել դրա համար, գնորդն իմացել է, երբ արդեն ստացել է վճարումների քաղվածքը: Բանկն արգելափակել է նրա քարտը՝ հազար ֆունտը գերազանցող գնումի համար, համարելով, որ կինը խարդախության զոհ է դարձել:
Asda-ի ներկայացուցիչը հաղորդել է, որ ծրագրային խափանում է տեղի ունեցել, և ներողություն է խնդրել պատճառված անհարմարության համար:
«Մեր բանանները արտակարգ են, բայց դրանք այդքան չարժեն: Ակնհայտ է, որ համակարգն է խափանվել»,- նշել է սուպերմարկետի ներկայացուցիչը: