Մեգան Մարքլի խորթ եղբայրը մեղադրել է նրան իր բարեկամներին մոռանալու մեջ: Այս մասին նա պատմել է The Mirror թերթին:
Թոմաս Մարքլը նշել է, որ ընտանիքը ծանր է տանում Մեգանի հետ հարաբերությունների խզումը և բարեկամների միջև հակասություններն առանձնակի սրվել են նրա հարսանիքի նախօրեին:
Մինչև վերջերս նա պաշտպանում էր դերասանուհուն խորթ քրոջ՝ Սամանտա Գրանտի հարձակումներից և վիճել է նրա հետ, սակայն հարսանիքին հրավեր չստանալը վերջին կաթիլն է դարձել նրա համար: Բացի այդ, նա բազմիցս փորձել է կապվել Մեգանի հետ, բայց նա իր էլեկտրոնային նամակներն անպատասխան է թողել:
«Մեգանը սիրում է ցուցադրել, թե որքան լավն է ինքը, բայց այդ ամենը չի տարածվում ընտանիքի հետ նրա հարաբերությունների վրա»,- ասել է նա: Թոմասի խոսքերով՝ քրոջ վարքը՝ խաղ է հանդիսատեսի համար: Նա նաև ասել է, որ Մեգանը փորձում է նմանակել արքայադուստր Դիանային, բայց իրականում օժտված չէ նրա որակներով: