Friday, 07 06 2024
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է

«Հրակայուն Երևան». ԱԻՆ-ը շարունակում է հակահրդեհային վարժանքները մայրաքաղաքում

«Երևան Սիթի» Պրոսպեկտ Մոլ առևտրային համալիրում ապրիլի 19-ին, ժամը 02.00-ին մեկնարկեց ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ տակտիկական ուսումնավարժությունը՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և այցելուների տարահանումը» թեմայով:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ  արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ հայտարարվել է «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում ուսումնավարժություններ են անցկացվում հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:

Ըստ ուսումնավարժանքի պլանի՝ հրդեհն առաջացել է «Պրոսպեկտ  Մոլ» առևտրային համալիրի  1-ին  հարկի առևտրի կետում, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը չի գործել, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել և այն տարածվել է 1-ին հարկի մյուս առևտրի կետեր և 2-րդ հարկ:  Առաջին հարկը ծխապատ է և ծխապատված գոտում կան մարդիկ: Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների ժամանման պահին հրդեհի մակերեսը կազմել է 35քմ: Ժամանելով դեպքի վայր՝ հակահրդեհային խումբը իրականացրեց հրդեհաշիջում առաջնային հրդեհաշիջման միջոցներով` կրակմարիչներով  և ներքին հրշեջ ծորակներով, իսկ փրկարարական խումբը կատարում էր որոնողափրկարարական աշխատանքներ: Արագ պարզվում է, թե ինչ է այրվում, հրդեհի տեղն ու չափերը, կրակի տարածման ուղիները, մարդկանց համար վտանգի առկայությունը, տարահանելու ճանապարհներն ու եղանակները, որոշվում է հրդեհի մարման վճռական ուղղությունը, կազմվում է հակածխային օղակ՝ ծխապատ գոտուց մարդկանց տարահանումն  իրականացնելու համար: Ժամը 02.35 հրդեհաշիջման ղեկավարը հրդեհի մարման մասին ռադիոկապով հաղորդում է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն:

Ուսումնավարժանքին ներգրավված էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Վարժանքի ընթացքում հայտնաբերվել են բավականաչափ թերություններ, որոնց շտկման նպատակով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը կազմակերպություններից յուրաքանչյուրի հետ կազմելու է հրդեհային անվտանգության և արձագանքման անհատական  պլաններ:

Նմանատիպ ուսումնավարժանք իրականացվել է նաև «Վեգա» հիպերմարկետում: Ամսվա ընթացքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Երևան քաղաքում իրականացնելու է ընդհանուր առմամբ 20 հակահրդեհային ուսումնավարժանք: Նպատակն է  ստուգել անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ  իրականացնելիս, ինչպես նաև՝ կատարելագործել տնտեսվարող սուբյեկտների անձնակազմի և արձագանքող ուժերի համագործակցությունը, բարելավել քաղաքացիների ՝ հրդեհի ժամանակ վարքականոնների պահպանման հմտությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում