Friday, 10 07 2026
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ

Եթե ՄՄ-ին միանալու որոշումը կայացվել է սպառնալիքի ներքո, պետք է հայտարարվի համահայաստանյան մոբիլիզացիա. Արմինե Օհանյան (տեսանյութ)

Այսօր Մամուլի ազգային ակումբը ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ հրավիրեց հասարակական-քաղաքական քննարկում՝ «Հայաստանը փակուղո՞ւմ, թե՞ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» թեմայով: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը, «Ընդդեմ կամայական բռնության» ՀԿ ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը, ՀՀՇ կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը և ՄԻԱԿ քարտուղար, ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը:

Թեմայի շուրջ խոսեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ ասելով, որ տարիներ շարունակ երկրի տարբեր ատյաններից արվում էին հայտարարություններ, թե ՀՀ-ն գնում է դեպի Եվրոպա, սակայն սեպտեմբերի 3-ը շոկ էր ինչպես իր, այնպես էլ հասարակության շատ ներկայացուցիչների, իշխանության ամենաբարձր օղակներում գտնվող շատ գործիչների համար: Ըստ նրա, դատելով մեր ստացած տեղեկություններից՝ կարելի է ենթադրել, որ որոշումը եղել է սպոնտան, տարբեր ազդակների ներքո:

«Ճիշտ վերլուծություն կատարելու համար պետք է լիարժեք ինֆորմացիա ունենալ, բայց մենք չունենք այդպիսի ինֆորմացիա: Այս պայմաններում դժվար է ենթադրել, թե ինչն է դրդել ՀՀ նախագահին այդպիսի հայտարարություն անել: Եթե դա եղել է ռազմական միջամտության կամ այլ սպառնալիքի տեսքով, պետք է հայտարարվի համապարփակ հայաստանյան մոբիլիզացիա, որպեսզի ազգը տեղյակ լինի՝ ինչ սպառնալիքներ կան, որոնց ազդեցության տակ մեր իշխանություններն այսպիսի քայլի են գնացել:

Ինֆորմացիոն սով է, չենք կարող լիարժեք հետևություններ անել՝ ինչո՞ւ է ՀՀ իշխանությունն այդպիսի որոշումներ կայացրել: Ի վերջո՝ ի՞նչ ենք մենք ընտրում: Բոլորն ընդհանուր ֆրազներ են անում: Այսօր ՀՀ-ն հայտնվել է փակուղում ինֆորմացիոն սովի պատճառով:

Հանրությունը հայտնվել է պրոցեսներից դուրս վիճակում: Երկրի համար խիստ ճակատագրական որոշումներում չունենք մեր ասելիքը տեղ հասցնելու հնարավորություն, և նրանք, ովքեր կողմ են արտահայտվում, ընդամենը դա անում են իրենց կարգավիճակից ելնելով»,- նշեց Արմինե Օհանյանը:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում