Saturday, 08 06 2024
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է

Ընդդիմությունը Հայաստանում ուժեղ չէ, ընդդիմության հայեցակարգ գոյություն չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը։

-Պարոն Մինասյան, ՀՀԿ-ն շաբաթ օրը կուսակցության խորհրդին ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրելու է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Մեզ հետ զրույցներում միշտ նշում էիք, որ հին սերունդը պետք է հեռանա։ Հիմա, երբ ՀՀԿ-ն նշում է, որ մարտահրավերներին միայն Սերժ Սարգսյանը կարող է դիմակայել, այս հանգամանքն ինքնին մարտահրավեր չէ՞։

-Անշուշտ, Սերժ Սարգսյանի անունը կապված է Երկրորդ Հանրապետության պատմության հետ՝ 1991-ից մինչև 2018թթ (Հայաստանում դուք խոսում եք Երրորդ Հանրապետության մասին, բայց իրականում դա Երկրորդ Հանրապետություն է, քանի որ Խորհրդային Հայաստանը ինքնիշխան պետություն չէ, և մենք չենք կարող այն համարել որպես միջազգային համակարգի պետական մաս)։ Ինքնաբերաբար, այդ փորձառությամբ նա բոլոր խնդիրները ուսումնասիրել է և տեղյակ է։ Այս առումով նա բացառիկ անձնավորություն է, որովհետև իրենից բացի, ուրիշ որևէ մեկը չունի այդ փորձառությունը։ Բայց սա չի նշանակում, որ անփոխարինելի է։ Երբ ասում ես՝ անփոխարինելի է, նշանակում է՝ չես ուզում խնդիրը լուծել, կանգնում ասում ես, որ իրենից բացի, որևէ մեկը չկա, չկա մեկը, որ ունի այդպիսի փորձառություն, և հույսդ մեկ անձի վրա ես դնում։ Սա նշանակում է, որ խնդիրները չես ուզում լուծել և քո հույսը մեկ անձի վրա է։ Եվ դա նշանակում է, թե մեր հաստատություները աղքատ են, և սա է իրականությունը։ Որովհետև ամբողջ իշխանությունը մեկ անձի՝ նախագահի վրա կազմակերպվեց անկախությունից սկսած և Լևոնից մինչև Ռոբերտ, և Ռոբերտից մինչև Սերժ, անշուշտ, որոշակի տարբերություններ կան, բայց նրանք նույն մշակույթի, նույն մտածելակերպի կրողներն են։ Եվ ճիշտ է, այսօր եթե մեր հաստատություններն ավելի զարգացած լինեն, այդ ժամանակ կարող էինք ասել, որ այդ իշխանությունը մեկ անձի շուրջ չի ստեղծվում։ Դրա համար ես հույս ունեմ, որ հաջորդ տարիներին պետք է զարգացնենք այնպիսի հաստատություններ, որ իշխանությունը մեկ անձի շուրջ չձևավորվի։ Սա է ամենամեծ մարտահրավերը։

-Այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ այնպիսի օրենքներ ընդունվեցին, որ իշխանությունը կենտրոնացնեն մեկ անձի շուրջը։ Այս դեպքում վարչապետին են տրվել չափից ավելի մեծ լիազորություններ։ Այս առումով մտահոգություն չկա՞, որ առաջիկա տարիներին Հայաստանը խորհրդարանական կառավարման մոդելը չի ունենալու։ 

-Եթե Հայաստանում զուտ խորհրդարանական համակարգ լիներ անկախությունից ի վեր, այդ ժամանակ վստահ եղեք, որ Սերժ Սարգսյանն ասելու էր՝ ուզում եմ Սահմանադրությունը փոխել, որ ավելի կարևորություն և ավելի լայն լիազորություններ տանք նախագահին։ Եվ այդ ժամանակ կդառնայինք նախագահական իշխանություն։ Բայց ճիշտ հակառակը եղավ։ Սերժ Սարգսյանն ասում է՝ ես ուզում եմ քաղաքական բեմահարթակում ամենակարևոր տեղը գրավել, ու քանի որ Սահմանադրությունն արգելում է երրորդ ժամկետով նախագահ դառնալ, ուրեմն կփոխեմ Սահմանադրությունը, կանցնենք խորհրդարանական կառավարման։ Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունները կապված են մեկ անձի ցանկության հետ, ոչ թե քաղաքական մշակույթից է գալիս։ Մենք մեր պատմության ընթացքում միշտ ունեցել ենք խնդիր իշխանության և օրինապահ իշխանության միջև ընտրություն կատարելու մասով։ Մի կառավարման համակարգից անցում կատարել մյուսին՝ միայն ու միայն մեկ անձի կարծիքով, շատ մակերեսային մոտեցում է։ Երբ Ֆրանսիան 4-րդ հանրապետությունից անցավ 5-րդ հանրապետության 1958թ (եթե համեմատենք, քանի որ դրանք բոլորովին այլ երկրներ են), այդ ժամանակ կար պատերազմ Ալժիրում, կամ ներքին ճգնաժամ (1958 թվականի մայիսի 13-ի ճգնաժամը)բայց Հայաստանի դեպքում, երբ փոխեցին Սահմանադրությունը, ոչ պատերազմ կար, ոչ ճգնաժամ կար, միայն Սերժ Սարգսյանի ցանկությամբ էր դա պայմանավորված, որ կարողանա շարունակել ղեկավարել երկիրը։ Եթե այդպես մտածենք, և եթե Սերժ Սարգսյանը ևս երկու ժամկետ մնա իշխանության գլուխ, այդ ժամանակ ի՞նչ է ասելու՝ ես չեմ կարող այլևս վարչապետ լինել, բայց ուզում եմ շարունակել իշխանությունը և դարձյալ պետք է փոխեմ Սահմանադրությունը՝ դառնալով նախագահական իշխանություն։ Իհարկե, մի քիչ առաջ եմ ացնում, բայց այս գաղափարի մեջ կա ճշմարիտ ֆոն, իսկ ցավոք, այդպես է երևում։ Մի բան կա, որ ինձ հույս է ներշնչում, այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ուզում է, որ նոր քաղաքական դեմքեր ասպարեզ գան։ Սա ենթադրում է, որ նա ինչ-որ ժամանակ կթողնի իշխանությունը, երբ իրեն հարմար լինի։ Մյուս կողմից, Սերժ Սարգսյանի խոսքի արժեքը շատ տկար է, որովհետև 4 տարի առաջ հայտարարեց՝ չի կարելի, որ նույն մարդը երկու անգամից ավելի իշխանության գլուխ լինել, և պետք է այլ մեկը գա, բայց այսօր տեսնում ենք, որ նա առանց աչք թարթելու, առանց զղջալու որոշեց շարունակել իշխանությունը։ Դա իր իրավունքն է, բայց ինչ-որ տեղ նա պետք է հաշիվ տա ժողովրդին, որը չի անում երբեք։ Բացառիկ երևույթ է, որ Հայաստանի քաղաքական կյանքում որևէ մեկը՝ ո՛չ նախագահը, ո՛չ ԱԳ նախարարը, ո՛չ վարչապետը հաշիվ չեն տալիս ժողովրդին, որովհետև վստահության մթնոլորտ չկա Հայաստանում իշխանության և հասարակության միջև։ Հայաստանում հանրային պայմանագիր չկա հասարակության և իշխանությունների միջև։ Որքան մենք չունենանք այդ պայմանագիրն ու վստահությունը, այնքան լարված վիճակ ենք ունենալու քաղաքական կյանքում։

-Այս օրերին ընդդիմադիր որոշ ուժեր ու նախաձեռնություններ պայքար են սկսել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու համար։ Ընդհանրապես, պայքարի կարգախոսները, ընտրված թիրախը, գործիքակազմը որքանո՞վ կարող են ապահովել հաղթանակ։ Թե՞ սրանք ապարդյուն քայլեր են։

-Ինձ համար դժվար է պատասխանել այդ հարցին, որովհետև ընդդիմությունը Հայաստանում ուժեղ չէ, ընդդիմության հայեցակարգ գոյություն չունի։ Որևէ նախկին խորհրդային հանրապետությունում, նույնիսկ Վրաստանում, որը քաղաքական առումով ավելի զարգացած է, ավելի արևմտացված է, ընդդիմությունն ուժեղ չէ։

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ընդդիմությունը Հայաստանում չի հաջողում։ 

-Առաջին պատճառը՝ ինչպես որ ես ասացի՝ ընդդիմության հայեցակարգ գոյություն չունի, Հայաստանը միշտ եղել է կուսակցական պետության (State-Party, Etat-parti) ձեռքում (սկսած ՀՅԴ-ից՝ 1918-ից մինչև 1920-ը, Կոմկուսը 1920-ից մինչև 1990 թթ. և Հանրապետական կուսակցությունը 1990-ական թվականներից մինչև այսօր): Երկրորդ պատճառը՝ ժողովրդավարական մշակույթ չունենք, ինքնիշխան պետության ավանդույթ չունենք։ Նայեք մեր պատմությունը, վերջին անգամ ինքնիշխան պետություն ունեցել ենք 1918-1920 թվականներին, որը հազիվ կարող էինք պետություն կոչել, որովհետև այն շատ տկար էր։ Այդ հանրապետությունը հրաշք էր, այդ հանրապետությունը ծնվեց պատերազմի ժամանակ, ապրեց պատերազմական շրջան և իր ավարտը գտավ էլի պատերազմի մեջ։ Դա պատերազմական հանրապետություն էր։ Թեև հանուն արդարության պետք է ասենք, որ այն ժամանակ Խատիսյաններն ու Վրացյանները առաջամարտիկներ էին։ Եթե այսօր ունենայինք այդպիսի մարդիկ, լրիվ այլ վիճակ կլիներ։ Դժբախտաբար, մեր ամենագլխավոր հարցը դա է, որ մենք չունենք այն փորձառությունը, որ մեզ մոտ լինի ժողովրդավարություն, արժանապատվություն, հանդուրժողականություն։ Մենք անհանդուրժողականության մեջ ենք, որովհետև քաղաքացիական ինքնություն չունենք, հանրային համերաշխություն չունենք։ Մենք շատ խելոք ենք ուրիշ պետությունների մեջ, հետևում ենք բոլոր օրենքներին, բայց հենց հայտնվում ես Հայաստանում՝ քեզ այնքան հեռու ես պահում օրենքը հարգելուց (սկսած էլիտաների վարքագծից), որ ինչ ուզում, անում ես, որևէ պարտավորություն չես զգում։ Որքան Հայաստանի իշխանությունների և ժողովրդի միջև վստահության մթնոլորտ չստեղծվի, այնքան ժամանակ լարված իրավիճակը կշարունակվի։ Իսկ կողմերի միջև վստահության մթնոլորտ ստեղծելու համար պետք է քաղաքացիությունը զարգացնել և պետք է հաշիվ տալ հասարակության առջև։ Եթե բան ես անում, ապա պատասխանատու պետք է լինես արածիդ համար։ Ո՛չ թուրքն է պատասխանատու, ո՛չ ռուսը, ո՛չ ադրբեջանցին, ո՛չ եղանակն է պատասխանատու, դու ես պատասխանատու որպես անձ, որպես ղեկավար, որպես նախագահ, որպես վարչապետ, որպես ԱԺ նախագահ, որպես պատգամավոր և ի վերջո՝ որպես քաղաքացի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում