Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ինքն իր ասածներն ամբողջովին հետ առավ. Հունաստանում ՀՀ դեսպանի և ՌԱԿ խնդիրները հարթվել են

Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, ով այս օրերին Հայաստանում է, ըստ մամուլի հրապարակումների՝ առաջիկայում նշանակվելու է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ:

Դեռ ամիսներ առաջ Հունաստանում ՀՀ դեսպանը հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում։ Պատճառը դեսպանի՝ ՌԱԿ 96-ամյակին նվիրված հանդիսությանը ներկա չլինելու և տապալելու փորձն էր: Բանն այն է, որ Հունաստանի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Նեո-Դեմոկրատիա» կուսակցության անդամ, Աթենքի նախկին քաղաքապետ, նախկին արտգործնախարար Դորա Բակոյաննիսի՝ այս հանդիսությանը մասնակցությանը դեսպանը դեմ է եղել և նրան ադրբեջանամետ է անվանել: Դեսպանը հրաժարվել է մասնակցել միջոցառմանը՝ պատասխանելով, որ ռամկավարները Հայաստանի դեմ են. «Նա դեմ էր և վերջում էլ ասաց, որ մենք՝ ռամկավարներս, Հայաստանին դեմ ենք: Դժբախտաբար, նա ոչնչից տեղյակ չէ: Մենք համայնավարությանը դեմ էինք, բայց հայրենիքը սնանկ է ասելով՝ 70 տարի հայրենիքի կողքին էինք, պայքար էինք տանում հայրենիքի համար, բայց Դաշնակցությունը, որ 70 տարի գործեց Հայաստանի դեմ, հիմա այստեղի դեսպանը ուզում է նրանց հետ գործակցել: Իր գիտնալիքն է: Մինչդեռ ուզում եմ հիշեցնել, որ 46-ի ներգաղթը երբ կազմակերպվեց, մենք կազմակերպեցինք, Հունաստանից 19.721 հոգի եկան Հայաստան: Իսկ այսօր հազարներով մարդիկ լքում են Հայաստանը, և մարդիկ փոխանակ սրա մասին մտածեն, մեր՝ ռամկավարներիս դեմ են խոսում: Առաջին անձն է, որ ռամկավարների դեմ է խոսում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մի մի քանի ամիս առաջ պատմել էր Հունաստանի Ռամկավար ազատական կուսակցության պատվո ատենապետ Սարգիս Խաչատրյանը:

Նա նաև նշել էր, որ դեսպանը հրաժարվել է ՌԱԿ-ի ցանկացած միջոցառմանը մասնակցելուց. «Ինձ ձեր ձեռնարկներին երբեք մի կանչեք, և ես էլ երբեք ու երբեք ձեզ դեսպանություն չեմ հրավիրի: Բացի այդ, դրանով դեսպանը չսահմանափակվեց, նա կրոնականներին՝ կաթոլիկ, ավետարանական, էջմիածնական, բոլորին հրահանգեց չգան մեր միջոցառմանը, և շատերը չեկան, բայց ժողովուրդը, փառք Աստծո, տեղ ու դադար չկար, մենք տոնեցինք, սրահը լեցուն էր»։

Անդրադառնալով Չարչօղլյանի՝ Հայաստանում պաշտոն ստանալուն՝ Սարգիս Խաչատրյանը նշեց, որ չեն կարող կարծիք հայտնել, իշխանություններն են որոշում՝ ով լինի դեսպան, և իրենք իրավունք չունեն խառնվելու։ Նա նշեց, որ ամիսներ առաջ ծագած խնդիրը լուծվել է, դեսպանը իր խոսքը հետ է վերցրել. «Ձեռք ձեռքի տվեցինք։ Հիմա խոսել ենք, կուսակցության ղեկավարության հետ հանդիպում է տեղի ունեցել, ամեն ինչ հարթվել է։ Ինքն իր ասածները ամբողջովին հետ առավ»,- ասաց նա։

Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն էլ չեն գնահատում, իրենց իրավունք չեն վերապահում հեռվից գնահատական տալու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում