Իսպանիայի հարավ-արևելքում հայտնաբերված մահացած 10 մետրանոց կետի ստամոքսում 29 կգ պլաստիկ է եղել։ Այս մասին հաղորդում է National Geographic-ը։
Մասնագետները պարզել են, որ կետը մահացել է, քանի որ չի կարողացել մարսել ստամոքսում եղած պլաստիկե փաթեթները, ճոպանները և այլ թափոնները։
Տարածաշրջանի իշխանությունները, որտեղ մահացել է կետը, արշավ են սկսել ընդդեմ մեկանգամյա օգտագործման պլաստիկե իրերի։











































