Տասնամյա նախագահության վերջին օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահի աթոռը պաշտոնապես զիջեց Արմեն Սարգսյանին։ Ինչպիսի՞ նախագահ էր Սերժ Սարգսյանը շարքային քաղաքացու հայացքով , և ինչ կարող են ասել ՀՀ քաղաքացիները նախագահի մասին․ Այս հարցերին ի պատասխան հնչող կարծիքները գրեթե նույնաբովանադակ են։
Խոսելով Սերժ Սարգսյանի 10 տարիների նախագահության մասին, քաղաքացիները պնում են, որ կցանկանային նախագահի խոստացած զարգացող երկրի պտուղները տեսնել, և ոչ թե տարիներ շարունակ լսել իրականության հետ ոչ մի աղերս չունեցող բարեկարգ Հայաստանի մասին։
Ահագնացող արտագաղթը, և համատարած աղքատութոյւնը օրինակ բերելով քաղաքացիները այլ կերպ չեն կարղանում բնութագրել տիրող իրավիճակը։ Ի՞նչ չափանիշներով են Հայաստանի քաղաքացիները որոշում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների արդյունքը, և ի՞նչ դրական քայլ կարող են հիշատակել այդ 10-ը տարիների ընթացքից , փորձել ենք պարզել հենց նրանցից:








































