Friday, 10 07 2026
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը

Դրա մասին խոսողը բացահայտում է իր վաղեմի հաճախորդ լինելը․ Փոստանջյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին

«Տվյալ անձը, հավանաբար, Սերժ Սարգսյանի հաճախորդների վաղեմի անդամ է եղել, վաղեմի հաճախորդ է։ Պարզապես հիմա հաճախորդների բացահայտման լայնածավալ գործընթաց է, նա էլ բացահայտել է իրեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով «Ժառանգության» նախկին նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա դիտարկմանը, թե Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է։

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ այսօր ՀՀ-ում չկա օրինական իշխանություն՝ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ։ «Հայրենիքը բռնազավթված է։ Օրինականության մասին խոսելը, ցավալի է, իսկ ով դրա մասին խոսում է, բացահայտում է իր վաղեմի հաճախորդ լինելը»,- ասաց Փոստանջյանը։

Փոստանջյանը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիական նախաձեռնություններին միանալու հնարավորությանը։ Նա ընդգծեց, որ իրենք պատրաստ են համագործակցել միայն նրանց հետ, ովքեր դնելու են համակարգային փոփոխությունների պահանջ։ Իսկ մեկ անձի փոփոխությունը, նրա դեմ պայքարը, իրենց համար օրակարգ չի կարող լինել։ «Ես չեմ կարծում, որ այսօր առկա լոզունգների ներքո արդյունավետ կարելի է գործել։ Ես գիտեմ այդտեղ հավաքված բոլոր մարդկանց, գիտեմ, թե նրանք ինչի են հավաքվել, ինչի են ունակ, գիտեմ, թե ինչպես են նրանք, պարբերաբար, որպես հաճախորդ, հանդես եկել նույն Սերժ Սարգսյանի մոտ։ Չեմ բացառում, որ նրանցից շատերը հենց իր կողմից են գործուղվում Ազատության հրապարակ։ Մենք միամիտ չենք և թույլ չենք տա, որ որևէ մեկը մեզ բոլորիս թյուրիմացության մեջ գցի։ Հստակ պետք է հնչեցնել քաղաքական օրակարգը»,- ասաց Փոստանջյանը։

Նշենք նաև, որ այսօր Զարուհի Փոստանջյանը դատախազություն դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի դեմ պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործ հարուցելու համար։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում