Wednesday, 15 07 2026
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում

Պուտինի այցից առաջ և հետո

Թեև Հայաստանում հայտնի չէ դեռ ՌԴ նախագահ Պուտինի այցելության հստակ օրն ու ժամկետը, այնուհանդերձ այստեղ արդեն սկսել են քննարկել այդ այցի հնարավոր արդյունքները, թե ինչ կտա Սարգսյան-Պուտին հանդիպումը: Ամենազավեշտալին այն է, որ կան կարծիքներ այն մասին, թե հանդիպումը հայ-ռուսական հարաբերությունները կբարձրացնի էլ ավելի բարձր մակարդակի:

Եթե ելնելու լինենք այն կետից, որ հայ-ռուսական հարաբերությունները այսօր բարձր մակարդակի են, ապա սրանից ավելին ուղղակի այն պետք է լինի, որ կամ Հայաստանը Ռուսաստանի մաս դառնա, որովհետև էլ ավելի սերտ հարաբերությունների տեղ այլևս չկա, կամ էլ Ռուսաստանը Հայաստանին պարզապես բյուջետային նվիրատվություններ կատարի: Իսկ եթե ելնելու լինենք իրողություններից, ապա հայ-ռուսական հարաբերությունները Սարգսյան-Պուտին ամեն մի հանդիպումից հետո ուղղակիորեն վերածվում են Հայաստանի նվաստացման ակցիայի, ինչի արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները, որպես այդպիսին, ընկնում են ավելի ու ավելի ցածր, դադարում են գոյություն ունենալ: Ըստ էության, նման հարաբերություններ չկան արդեն մոտ տասը տարուց ավելի` սկսած այն պահից, երբ Հայաստանն իր ռազմավարական ունեցվածքը սկսեց ջրի գնով կամ պարտքի դիմաց հանձնել Ռուսաստանին: Այդ ժամանակից պարզ դարձավ, որ հարաբերություններ գոյություն չունեն, գոյություն ունի իշխանական ուղղահայաց, երբ Ռուսաստանը պահանջում է, իսկ Հայաստանը ենթարկվում պահանջներին:

Նման իրավիճակում, ավելորդ է անգամ քննարկել, թե Պուտինի այցը ինչ կտա Հայաստանին: Հատկապես սեպտեմբերի 3-ից հետո նման քննարկումները ընդհանրապես կարող են ինքնախաբեություն որակվել, եթե, իհարկե, խաբեություն չեն ուղղված հասարակությանը: Ի՞նչ պետք է տա Պուտինի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, եթե Սերժ Սարգսյանը դեռևս սեպտեմբերի 3-ին է եղած-չեղածը հանձնել Պուտինին: Իրականում Պուտինի այցը Հայաստան բացարձակապես կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ: Պուտինը Հայաստան այցից առաջ Սանկտ Պետերբուրգում ընդունել է Հայաստանի գլխավոր հակառակորդ պետություններից մեկի՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանին, նրա հետ միասին քննարկել ռազմավարական կարևորության տնտեսական նախագծեր, Էրդողանը նրա ներկայությամբ հայտարարել է, որ իրենց հարաբերություններն այնպիսին են, որ շատերի նախանձը կհարուցեն:

Եվ ահա այդ ամենից հետո Պուտինը գալիս է Հայաստան, որ ի՞նչ անի: Դե իհարկե, որ Հայաստանի միջոցով խաղը շարունակի Թուրքիայի և աշխարհի հետ, այսինքն` Հայաստանը դարձնի իր խաղի խաղալիք կամ ոչ թե դարձնի, այլ արդեն իսկ խաղալիք դարձրած Հայաստանը ևս մեկ անգամ օգտագործի: Այսինքն` Պուտինը Հայաստանի հետ հարց չունի, Պուտինի հարցերը Թուրքիայի հետ են, Ադրբեջանի, Արևմուտքի հետ համաձայնություն կնքած Իրանի հետ են: Բոլորի հետ Պուտինը հարց ունի և տալիք-առնելիք, իսկ ահա Հայաստանի հետ նա այդ ամենն ուներ մինչև սեպտեմբերի 3-ը, իսկ 3-ից հետո նա այլևս Հայաստանի հետ տալիք-առնելիք չունի: Եվ դրա համար էլ ՌԴ նախագահը Հայաստան է գալիս սեպտեմբերի 3-ից հետո: Հայաստանի հետ կապված որևէ հարցի մասին կարելի էր խոսել, եթե Պուտինը Հայաստան գար մինչև սեպտեմբերի 3-ը: Սակայն նախագահի պաշտոնը թողնելուց և վարչապետանալուց հետո նա այդպես էլ ոչ մի անգամ ոտք չդրեց Հայաստան:

Թե հատկապես ինչպես է խաղացնելու Պուտինը Հայաստանը, դժվար է ասել: Օրինակ` նա կարող է Հայաստանը խաղացնել Էրդողանին, այսպես ասած, հետին թվով զգաստացնելու համար, որ նա չթուլանա Սանկտ Պետերբուրգից հետո, կարող է նաև Հայաստանին զգուշացնել, որ հանկարծ մտքով չանցկացնի խանգարել ռուս-թուրքական ռազմավարական հարաբերությունների զարգացումը: Այս հարցերը կարող ենք քննարկել, թե ինչի համար է Պուտինն օգտագործելու Հայաստանը, բայց քննարկել, թե ինչ է քննարկելու Պուտինը Սերժ Սարգսյանի հետ` արդեն իսկապես ժամանակի հանդեպ խնայողության զգացումի լիակատար կորուստ է: Ընդհանրապես իրականության զգացումի կորուստ: Ընդ որում` ամենևին պարտադիր չէ, որ Պուտինի այցը Հայաստանի վրա շատ թանկ նստի: Միգուցե պարզապես թանկ նստի, առանց շատի: Սակայն թանկ, թե էժան, միևնույն է, Հայաստանն այդ այցում ընդամենը ոտքի տակի հող է լինելու, ոչ ավելի: Ավելիի ոչ մի հարց նա չի թողել, բավական հմտորեն նաև իրենով անելով Հայաստանի քաղաքական ընդդիմությունը: Ինչ-որ մեկը Մոսկվայից հայտարարում է, որ Ռուսաստանն աշխատում է ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ, հայտարարում է, որ Պուտինը հարկ եղած դեպքում իր ասելիքն ասում է Տեր-Պետրոսյանին և Քոչարյանին, ու այդ սուբյեկտներից ոչ մի ձայն, ոչ մի առարկություն, ոչ մի ծպտուն:

Այնպես որ, մնացյալ առումով, եթե ինչ-որ թեթև հարցեր էլ նրա համար առաջանան այստեղ, ապա հարկ եղած դեպքում կկապվի ում հետ որ պետք է և կասի, որ արագ լուծեն այդ հարցերը: Սա է իրականությունը, և այս իրականության մեջ միակ բանը, որ պետք է մտածել, դա այն է, թե ինչպես է հնարավոր շուտափույթ կերպով փոխել այս իրականությունը: Պուտինի այցից առաջ, հետո, և ընդհանրապես, Հայաստանի հասարակությունը մտածելու և քննարկելու այլ բան չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում