Friday, 10 07 2026
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը

Ինչ կոմբինացիաների արդյունքում է կառավարությանն ու ԱՎԾ-ին հաջողվել արտահանման մեծ աճ ցույց տալ

Հայաստանի իշխանությունները, ինչու չէ նաև քաղաքացիները, միշտ երազել են, որ մեր երկիրը դառնա արտահանող: Չէ որ այդ դեպքում արտադրությունը կզարգանա, դա իր հերթին կնպաստի աշխատատեղերի բացմանը, որն էլ իր հերթին, մուլտիպլիկատիվ էֆեկտով, կնպաստի ծառայությունների, առևտրաշրջանառության և այլ ոլորտների զարգացմանը: Իսկ արտահանման դեպքում դրսից նաև լրացուցիչ եկամուտներ կհոսեն մեր երկիր: Մի խոսքով՝ տնտեսությունը կզարգանա, մեր քաղաքացիներն էլ գործ և ապրելու հնարավորություն կունենան ու չեն արտագաղթի:

Ահա, կարծես թե, այդ մասին պետք է վկայեն վարչապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված վիճակագրական տվյալները, կամ հենց Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած ցուցանիշները: ԱՎԾ տվյալներով, օրինակ, հունվար-փետրվար ամիսներին արտահանումն աճել է 41 տոկոսով, ներմուծումը՝ 44․4 տոկոսով, իսկ տնտեսական ակտիվությունն աճել է 8․6 տոկոսով: Կ. Կարապետյանն սոցցանցում, որպես լավ ցուցանիշ, օրինակներ է ներկայացրել, որ սուրճի և մսամթերքի ու երշիկեղենի ներմուծման ծավալները համապատասխանաբար՝ 47 և 45 տոկոսով աճել են: Կամ՝ 2․3 անգամ աճել է գուլպաների ներմուծումը, գրեթե նույնքան՝ նաև կանանց հագուստի ներմուծումը, 2․5 անգամ աճել է պայուսակների ու 1․2 անգամ սվիտերների ներմուծումը: Ավելին՝ կոնկրետ էլեկտրական սարքերի ներմուծումն ավելացել է ավելի քան 2 անգամ ու այդպես շարունակ: Ճիշտ է, ԱՎԾ-ն դեռ առանձին ապրանքատեսակների դեպքում ներմուծման և արտահանման վիճակագրություն չի ներկայացնում, դա դեռ չի անում նաև պետեկամուտների կոմիտեն, բայց վիճվարչության հրապարակումներից էլ տեղեկանում ենք, որ այդ նույն ժամանակաշրջանում 87․4 տոկոսով ավելացել է մեքենաների ու մեքենաների սարքավորումների ներկրումը, 3.1 անգամ տրանսպորտային միջոցների ու 2․7 անգամ սարքերի ու ապարատների ներմուծումը և այլն: Որոշ ապրանքատեսակների դեպքում նման ցուցանիշներ կան նաև արտահանման վիճակագրության մեջ:

Ու այդպիսով տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ տնտեսությունն աննախադեպ զարգացում է ունեցել, և այդ զարգացումն իրենց գրպանների վրա զգում են նաև ՀՀ քաղաքացիները: Եվ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանում աշխատավարձը չի բարձրացել, մեր կանայք սկսել են ավելի շատ հագուստ, պայուսակ ու գուլպա սպառել: Մեր քաղաքացիները սկսել են համատարած կերպով նորացնել իրենց կենցաղային տեխնիկան ու ապարատները, ինչպես նաև ավտոմեքենաները: Բայց երբ համեմատություն ես անցկացնում արտահանված ու ներմուծված ապրանքատեսակների միջև, բոլորովին այլ պատկեր է բացահայտվում:

Պարզ է, որ մեր քաղաքացիների եկամուտները չէին բավարարի նման կրկնակի կամ եռակի չափով պայուսակ, հագուստ, մեքենա կամ սուրճ ու այլ ապրանք սպառել: Ուրեմն որն է նման թռիչքաձև աճի պատճառը: Կառավարության պաշտոնյաները երբեմն բարձրաձայնում են, որ բյուջեի եկամուտների հավաքագրումն ապահովել են նաև վարչարարության, տվյալ դեպքում նույնն է, թե ստվերային շրջանառության կրճատման հաշվին: Այսինքն՝ արտահանման-ներմուծման աճը տեղի է ունեցել նաև արտաքին ապրանքաշրջանառությունն ինչ-որ չափով ստվերից լույս աշխարհ հանելու շնորհիվ: Դա նույնպես դրական երևույթ է: Բայց արդյո՞ք վերը նշած ապրանքների ներմուծման ու արտահանման աճը միայն ստվերի կրճատման հաշվին է տեղի ունեցել: Դժվար թե:
Եթե ուշադիր զննենք վիճակագրության տվյալները, ապա կտեսնենք, որ հաջորդաբար և մեծ ծավալներով աճել են հենց նույն ապրանքների ներմուծումն ու արտահանումը: Օրինակ, անցած տարի կենդանիների և կենդանական ծագման ապրանքների արտահանումն աճել է 67․2 տոկոսով, նույն ժամանակում այդ նույն ապրանքների ներմուծումն էլ աճել է 47․8 անգամ: Կամ՝ սարքերի ու ապարատների արտահանումն աճել է 20․6 տոկոսով, ներմուծումը՝ 23․8 տոկոսով: Կամ անցած տարի 53․7 տոկոսով, իսկ այս տարվա առաջին երկու ամիսներին 3․1 անգամ ավելացել է տրանսպորտային միջոցների ներմուծումը: Իսկ արդեն 2018-ի հունվար-փետրվար ամիսներին 2․5 անգամ ավելացել է այդ նույն ապրանքատեսակների արտահանումը: Եվ տպավարությունն այնպիսին է, որ նույն ապրանքը մի կողմից արտահանում ենք, մյուս կողմից՝ ներմուծում կամ հակառակը:

Ահա նման հանելուկների տակ էլ թաքնված է ինչպես անցած տարվա, այդպես էլ այս տարվա առաջին երկու ամիսների արտաքին առևտրաշրջանառության ոլորտում գրանցված նման աճի գաղտնիքը: Այսինքն՝ ներմուծված ապրանքը մեր երկրով այլ երկիր՝ տվյալ դեպքում ԵԱՏՄ երկրներ տեղափոխելը դարձել է արտահանում: Աճ, որն իր հերթին ազդել է ընդհանուր տնտեսական աճի բարձր ցուցանիշ ապահովելու վրա:

Իհարկե, շատ լավ է, որ մեր երկիրը դարձել է դեպի ԵԱՏՄ ապրանքների տարանցիկ հարթակ, դա թե՛ մեր գործարարներին, թե՛ մեր բյուջեին եկամուտ է բերում: Բայց կառավարության համար որքան է ազնիվ այդ տեղաշարժն այնպիսի արտահանում ներկայացնելը, որ տպավորություն ստեղծվի, որ այն մեր երկրում է արտադրվել, հատկապես որ հենց այդ նույն ժամանակահատվածում նույն չափով չի աճել: Եվ ճիշտ չէ՞ր լինի, որ Կ. Կարապետյանը արտահանման տպավորիչ աճերը ներկայացնելուն զուգահեռ նաև նշեր, որ դրա մի մասը ներմուծման հաշվին է եղել, և որ այն Հայաստանում չի արտադրվել: Որ Հայաստանը բոլորովին էլ վերգետնյա, օդային ու ջրային տրանսպորտային միջոցներ չի արտադրում, որ դրա արտահանումը 2․5 անգամ ավելացել է: Նույնն էլ վերաբերում է մեքենաներին ու սարքավորումներին, որ դրանց արտահանումն էլ այս տարի ավելացել է 187 տոկոսով: Ահա հենց այս կոմբինացիայի արդյունքում է կառավարությանը հաջողվել արտահանման մեծ թվեր ներկայացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում