Friday, 10 07 2026
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ

Հայաստանում ՌԴ ռազմաբազայում ՌՈ ստորաբաժանման գործառույթը ներքին ծառայության խնդիրների կանոնակարգումն է. ՀՀ ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանում ռուսական ռազմաբազայում ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանման տեղակայման մասին: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշում են, որ օտարերկրյա պետություններում տեղակայված ռազմակայաններում կամ ստորաբաժանումների կազմում ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ ունենալը ծառայողական անհրաժեշտություն է և միջազգային ընդունված պրակտիկա: Հայաստանի Հանրապետությունը նույնպես ձևավորում է ռազմական ոստիկանության հատուկ պատրաստություն անցած ստորաբաժանումներ, որոնք առաջիկայում կընդգրկվեն միջազգային խաղաղապահ առաքելությունների մեկնող զորախմբերի, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական ուժերի կազմում:

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են բացառապես միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով նախատեսված գործառույթներ:

«Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի կազմում ռազմական ոստիկանության ստորաբաժանում ունենալու հարցը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև փոխհամաձայնեցվել է դեռևս 2014 թվականին: Ռազմական ոստիկանության ստորաբաժանման գործառույթն է ռազմակայանի ներքին ծառայության խնդիրների կանոնակարգումը և դրա ներառումը ռազմակայանի կառուցվածքում ոչ մի կերպ չի խախտում ոչ ռազմաբազայի կառուցվածքի, ոչ առավելագույն թվաքանակի մասին առկա պայմանավորվածությունները»,- ասված է պարզաբանման մեջ:

Միաժամանակ, զուտ ռազմակայանի հրամանատարության իրավասության շրջանակներում իրականացվող ներքին ծառայության խնդիրներից զատ, Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ ԶՈՒ զինծառայողների նկատմամբ ռազմական ոստիկանությանը հատուկ գործառույթներ իրականացնելու, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հետ համագործակցելու համար անհրաժեշտ իրավական կարգավիճակ և իրավասություններ սահմանելու նպատակով երկու պետությունների պաշտպանության նախարարությունները ձեռնամուխ են եղել “Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական ոստիկանության մարմինների մասին” միջպետական համաձայնագրի նախագծի մշակմանը. այն ՀՀ և ՌԴ օրենսդրություններով սահմանված կարգով երկու երկրներում պետք է անցնի կնքման նախապատրաստման, ստորագրման, վավերացման և հաստատման ընթացակարգերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում