Wednesday, 15 07 2026
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռուսաստանը Կիև-Բաքու համագործակցությունը հանդուրժում է, ի՞նչ «ռեսուրս ունի» Ադրբեջանը

Ինչքան էլ հալվա ասես, բերանդ չի քաղցրանա. Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ռեգրեսիվ օրենքներ են ընդունվում

«Հայաստանյան իշխանությունները սիրում են արտասահմանյան գործընկերներին հայաստանյան իրավիճակը ներկայացնել շատ գեղեցիկ, վարդագույն գույներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի դիտարկումներին, թե Հայաստանը ճիշտ ուղու վրա է և բավականին ջանքեր է գործադրում իրավական երկիր դառնալու, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Մելիքյանի խոսքերով՝ միջազգային կառույցները, եվրոպացի պաշտոնյաներն ինչ ուզում են ասեն, մենք երկրի ներսում լուրջ խնդիրներ ենք տեսնում։ Խորհրդարանի կողմից ընդունվում են օրենքներ, որոնք ճիշտ եվրոպացի պաշտոնյայի նկարագրածի հակառակն է։ Օրենսդրորոեն փակվում են կառավարության նիստերը, միայն երկրորդ ընթերցմամբ օրենք է ընդունվում, որը, ըստ էության, խոսքի ազատության սահմանափակմանն է միտված։ «Աշխատանքի փակ ռեժիմի անցում կատարելը, չեմ կարծում, որ ժողովրդավարության արտահայտում է, ինչպես փորձում են ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաները։ Մեզանում ժողովրդավարությանը չի նպաստում նաև այն հանգամանքը, որ մեր երկրում Սահմանադրությունը փոխվեց Սերժ Սարգսյանի՝ իշխանության գլխին մնալու համար միայն։ Եվ առհասարակ՝ մեր երկրում ցանկացած օրենք փոփոխվում է իշխող ուժերին հարմարեցնելու համար, և հանրային շահը բացարձակ գերակա չէ։ Այս պարագայում տեղին է հիշել այն ասացվածքը, որ ինչքան էլ հալվա ասես, բերանդ չի քաղցրանա»,- ընդգծեց Մելիքյանը։

Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո մենք ականատես ենք լինում բոլորովին այլ գործելաոճի, ընդունվում են ռեգրեսիվ բնույթի օրենքներ։ «Մեր իշխանությունները վաղուց են որդեգրել գործելաոճը, որ կարևորը լավ թուղթ պատրաստելն է»,- ասաց Մելիքյանը։

Նա նաև նշեց, որ մտահոգիչ է միջազգային կառույցների որդեգրած քաղաքականությունը այս հարցում։ Եվրոպական կառույցները չցանկանալով իշխանությունների հետ հարաբերությունները փչացնել, ջանասիրաբար չեն ուսումնասիրում իրական վիճակը. «Բայց իշխանություններին պահանջներ ներկայացնելու իրավունքը առաջնահերթ մերն է։ Մենք պետք է առաջին հերթին քայլեր ձեռնարկենք և հույսներս չդնենք, որ մեզ դրսից կօգնեն»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում