Այսօր սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսը 21 տարեկան դարձավ: Իր ճանաչվածության համար, բացի պատանեկան «Հանա Մոնտանա» ֆիլմից, նա պարտական է իր վարքի և հագնվելու ոճի շուրջ ստեղծված սկանդալներին:
Նրա կերպարի փոփոխությունները սկսվել են «Հանա Մոնտանայի» նկարահանումներից հետո:

1. Փոփխություննե՞ր ես ուզում՝ մազերդ կտրիր
Սայրուսի կերպարում ծայրահեղ փոփոխությունները միանգամից տեղի չեն ունեցել: Ամեն ինչ սկսվեց նորաձև «բոբ» սանրվածքից, որի հեղինակը ոճաբան Քրիս ՄաքՄիլլանն է:

2. Աշխատիր մարմնիդ վրա
Կերպարանափոխության ճանապարհին մեկ այլ քայլ էլ սեփական մարմնի վրա ջանադիր աշխատանքն է: Մարզումների շնորհիվ Մայլի Սայրուսը երկրագնդի ամենասեքսուալ կանանց ցուցակում է հայտնվել:


3. Կեղտոտ պարեր
Սայրուսի հագուստները երբեմն այնքան անկեղծ են, որ թվում է, թե նրա հագին ոչինչ չկա: Օրինակ՝ MTV VMA 2013 մրցանակաբաշխությանը տոպի և ներքնազգեստի ազդեցությունը ուժեղացնում էր twerking պարը, որի ժամանակ երգչուհին ռիթմիկ շարժում էր հետույքը:

4. Քանդելով պատը
Չի հասցրել հասարակությունը հանդարտվել MTV VMA-ից հետո, երբ Մայլին կրկին ցնցել է հասարակությանը՝ այս անգամ լիովին հանվելով Wrecking Ball տեսահոլովակում:
5. Դեմքի փոփոխությունները:
Մայլիի ամենաթարմ արարքներից մեկն էլ օրերս Instagram-ում նրա տեղադրած լուսանկարն է, որում նա առանց հոնքերի է: Երկրպագուները սկզբում կարծել են, թե երգչուհին սափրել է դրանք, սակայն հետագայում պարզվել է, որ Սայրուսն ուղղակի հոնքերը գունաթափել է:









































