Animation on FOX 23 ալիքը մարտի 23-ին «Սիմփսոններ» մուլտսերիալի նոր դրվագ է հրապարակել, որ կոչվում է՝ «Երկու Թրամփերի պատմություն»։ Այն սկսվում է Սպիտակ տնից նախագահի աշխատակազմի աշխատակիցների հեռանալով։ Նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ «չգիտի, թե որտեղ է գտնվում Հյուսիսային Կորեան»։ Այդ պահին ԱՄՆ նախագահը արթնանում է՝ թերթերով շրջապատված, որոնցից մեկի վրա վերնագիր է երևում, որ Վլադիմիր Պուտինը «իրեն ԱՄՆ պետքարտուղար է հռչակել»։ Թրամփը կարդում է գաղտնի դոսյեն և բացականչում է.
«Դա ճի՞շտ է։ Ռուսաստանն ահավոր բանե՞ր է անում»։ Այնուհետև նա զանգահարում է Պուտինին, նրան «փոքր, ճաղատ ֆաշիստ» է անվանում և խնդրում է հանգիստ թողնել «հզոր երկրին»։








































