Monday, 20 07 2026
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից

Ռեպրեսիվ Հայաստանի դեմքը. բանտերը` կառափնարան

Եվրոպայի 47 երկրների շարքում Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցնում ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով. այսպիսի եզրակացության են եկել Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրության՝ այս շաբաթ հրապարակած զեկույցի հեղինակները: Ըստ այդմ, հայաստանյան բանտերում 2015-ին 28 մարդ է մահացել, ընդ որում՝ հինգը գտնվել են նախնական կալանքի տակ, երեքը՝ դիմել են ինքնասպանության:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում յուրաքանչյուր 10 հազար կալանավորից 70-ը մահանում է պատժաչափը չավարտած, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է մյուս երկրներում արձանագրված միջին ցուցանիշը: Այս տխուր թվերը Հայաստանում ձևավորված արատավոր համակարգի տարբեր շղթաների ռեպրեսիվ գործողությունների հետևանք են: Հայաստանում գլխավոր խնդիրը շարունակում է մնալ արդարադատության որակն, ինչն առաջացնում է պատժի անհամարժեքության, ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածության խնդիր:
Հայաստանում յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է հասնում մոտ 130 կալանավոր, ինչը բարձր է եվրոպական մյուս երկրների միջին ցուցանիշից: Չնայած եվրոպացի փորձագետների և մեր իրավապաշտպաններիհորդորներին՝ Հայաստանում իրավապահները շարունակում են նախաքննության ընթացքում լայնորեն կիրառել կալանքը՝ խուսափելով խափանման այլ միջոցներից:

Ավելորդ է ասել, որ Հայաստանում` չնայած ազատական օրենսդրությանը, շատ սահմանափակ կիրառություն ունի վաղաժամկետ պայմանական ազատ արձակման ինստիտուտը: Սա` մի կողմից, Հայաստանի դատական համակարգի կոռումպացվածության, մյուս կողմից` արդարադատության և քրեակատարողական համակարգերի ռեպրեսիվ մտածողության, վարքագծի դրսևորում է: Ասվածի լավագույն ապացույցը դարձյալ վիճակագրությունն է. Հայաստանի ՔԿՀ-ում ազատազրկվածների մոտավորապես կեսը դատապարտվել են ոչ ծանր հանցագործությունների կատարման համար. նման դեպքերում եվրոպական երկրներում կիրառվում է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ:

Ուշագրավ է, որ հայաստանյան դատարանները խիստ հազվադեպ են կիրառում մինչև մեկ տարվա ազատազրկումը․ եթե եվրոպական մյուս երկրներում միջինում կալանավորների շուրջ 13 տոկոսն է նմամ մեղմ պատճաչափի դատապարտվում, ապա Հայաստանում այդ ցուցանիշը անգամ 2 տոկոսի չի հասնում: Էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանի դատական մարմինները տարվա կտրվածքով կայացնում են ընդամենը մի քանի արդարացման դատավճիռ:

Նման պատժիչ մշակույթի համատեքստում նույնիսկ օրինաչափ է, որ Հայաստանը Եվրոպայում առաջատար է ՔԿՀ-ում արձանագրված մահացությունների ցուցանիշով: Մյուս գլոբալ խնդիրն այն է, որ Հայաստանն, ըստ էության, չունի ՔԿՀ-ի կամ բանտի կառավարման մոդել, պետական մակարդակով և հասարակական պատկերացումների հարթության վրա խեղաթյուրված է այս հիմնարկների ինստիտուցիոնալ, սոցիալական նշանակությունը: ՄԱԿ-ի ստանդարտներով` բանտը սոցիալական ծառայություն մատուցող մարմին է, որը վերապատրաստում է հանցագործին, որ նա վերադառնա հասարակություն և ապրի օրինապահ կյանքով, բայց հայաստանյան քրեակատարողական համակարգն առաջնորդվում է բացառապես պատժելու մեխանիզմով:

Հայաստանում ճաղերի հետևում հայտնված մարդուն «դուրս են գրում» բնականոն կյանքից` նրան դարձնելով պետական կամայականության և քրեական բեսպրեդելի թիրախ: Հայաստանի ՔԿՀ-ներում սննդի, բուժսպասարկման որակը գտնվում է ողբալի նշաձողի վրա, պատահական չէ, որ մեր երկրում դատապարտյալի վրա մեկ օրվա կտրվածքով ծախսվում է 5-6 անգամ ավելի քիչ գումար, քան` Եվրոպայի այլ պետություններում: Սակայն խնդիրը նույնիսկ գումարի փոքր չափը չէ, այլ` այն, որ կոռուպցիոն համակարգը «ֆիլտրում», լափում է ֆինանսական սահմանափակ ռեսուրսների մի մասը: Գուցե նաև այս հանգամանքով է պայմանավորված ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածությունը, որովհետև սա իսկական խոպան է դառնում պետական միջոցների մսխման համար:

Երբ երկրում թույլ են դեմոկրատական, քաղաքացիական ինստիտուտները, ՔԿՀ-ներում չի կարող լինել պատշաճ իրավիճակ և վերահսկողություն: Երբ Հայաստանը դառնում է ճահիճ, որտեղ խորտակվում են քաղաքացու ազատությունն ու արժանապատվությունն, ապա օրինաչափ է, որ բանտերը պետք է վերածվեն կառափնարանի` չորս պատերի մեջ խեղելով մարդկային ճակատագրեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում