ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում Blue Mountain շրջանի դպրոցի ուսուցիչներին քարերով լցված դույլեր են բաժանել՝ զինված չարագործներին դիմակայելու համար։ Այս մասին հաղորդում է Daily Mail–ը։
Այժմ յուրաքանչյուր դասարանում 19 լիտր տարողությամբ քարերով լցված դույլ է գտնվում։
Դպրոցի վրա զինված հարձակման դեպքում աշակերտներին և ուսուցիչներին խորհուրդ է տվում հրաձիգի տեսադաշտում չհայտնվել և սկսել նրա ուղղությամբ քարեր նետել։
«Մենք փորձել ենք չարագործին դիմակայելու որևէ հնարավորություն ընձեռել։ Չնայած ինձ դուր չի գալիս, որ աշակերտները և ուսուցիչները ստիպված կլինեն դա անել, միևնույն է, լավ է, քան ոչինչ չանելը»,-ասել է շրջանի ղեկավար Դևիդ Հելսելը։
Նրա խոսքով՝ հրաձիգը չի կարողանա նշան բռնել և կրակել, եթե այդ պահին նրա ուղղությամբ քարեր նետեն։