ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց չի քննարկել: Ասյ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառանլով Սերժ Սարգսյանի հարցազրույցին:
«Սերժ Սարգսյանի հարցազրույցում հայտարարություն հնչում է, բայց ինստիտուտցիոնալ քննարկում չի եղել»,-նշեց Մելիքյանը:
Անդրադառնալով ՔՊ-ի՝ շարժում սկսելու վերաբերյալ հայտարարությանը, Մելիքյանը նկատեց․ «Վերացական հայտարարությունները պատիվ չեն բերում որևէ մեկին, եթե հայտարարել են, թող սկսեն:ՀՀԿ-ի վրա կարող է ազդել միայն ՀՀԿ խորհուրդը:»:
Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության քաղաքացիական անհնազանդություն չի լինի: