Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Քաղաքապետարանն էլ է վրդովված. բուժաշխատողի նկատմամբ բռնությունն անթույլատրելի է

Ցավալիորեն հաճախակի են դառնում դեպքերը, երբ մեզանում ոտնձգություն ու բռնարարք է կիրառվում բուժաշխատողների նկատմամբ:

2013թ.-ի նոյեմբերի 21-ին, ժամը 00։53-ին Սասունցի Դավիթ նրբանցք 35ա հասցեից
«Շտապբուժօգնությունե ՓԲԸ 1-03 ծառայությունում Սրբուհի Տոնիկյանի անվամբ գրանցվել է N 71 կանչը (Ս.Տոնիկյանը քրոնիկ հիվանդ է և բազմիցս է դիմել շտապբուժօգնության ծառայությանը, ախտորոշվում էր թոք-սրտային անբավարություն)։

Կանչի պահին թ.4 ենթակայանում և մոտակա մյուս ենթակայաններում ազատ բրիգադ չլինելու պատճառով կանչը փոխանցվել է Նուբարաշենի հենակետային կայան, որտեղից էլ բժշկուհի Ժաննա Բաբայանի բրիգադան անմիջապես մեկնել է կանչի հասցեով ու կանչի գրանցումից 17 րոպե անց եղել է տեղում։

Մեքենայից իջնելուն պես հիվանդի տղամարդ հարազատներից մեկր բռնելով բժշկի հագուստից նրան քարշ է տվել տուն և գցել արդեն մահացած իր հարազատի վրա: Միաժամանակ հայհոյանքների տարափ է տեղացել և սպառնացել դանակով: Բուժքույրն օգնության է կանչել վարորդին, ով մի կերպ կարողացել է սպառնացողի ձեռքից խլել դանակը: Օգտվելով պահից բժիշկը, պատառոտված համազգեստով, դուրս է փախել և բրիգադը վերադարձել է ենթակայան, որտեղ կատարվածի մասին տեղեկացրել է տնօրինությանն ու այդ մասին հայտնել ոստիկանությանը: Ոստիկանության ուղեգրով բժշկուհին առավոտյան դիմել է դատաբժշկական քննության:

Նույն օրը, արդեն ժամը 13:52-ին Դավթաշեն 5-րդ փողոցի 25ա հասցեից 1-03 ծառայությունում Վարդան Ծառուկյանի անվամբ գրանցվել է N 273 կանչը: Կանչին մեկնել է թիվ 2 ենթակայանի բժիշկ Գագիկ Ներսիսյանի N21 բրիգադը, որը նշված հասցե է հասել կանչից 6 րոպե անց: Բրիգադի ներս մտնելուն պես շնչահեղձ լինող հիվանդը բժշկին ասել է, որ 40 րոպե շարունակ հարազատներին խնդրել է շտապօգնություն կանչել: Առաջնային բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում (թթվածին տալու ժամանակ) հիվանդը մահացել է: Բժիշկը կատարել է վերակենդանացման անհրաժեշտ միջոցառումներ, սակայն ապարդյուն: Երբ այս մասին հայտնել են հիվանդի որդուն՝ վերջինը հարձակվել է բժշկի վրա ու սկսել հարվածել կրծքավանդակին ու գլխին: Ներկայումս բժիշկը գտնվում է «Արմենիա» ԲԿ-ի նեյրովիրաբուժական բաժանմունքում:

Ցավակցելով հանգուցյալների հարազատներին՝ Երևանի քաղաքապետարանն այդուհանդերձ խստորեն դատապարտում է բժշկի և, ընդհանրապես, բուժաշխատողների նկատմամբ ցանկացած բռնարարք կամ ոտնձգություն և զսպվածության ու հանդուրժողականության կոչ է անում բոլորին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում