Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Որևէ ուժ, այդ թվում՝ ՀԱԿ-ը մեզ չի կարող պարտավորեցնել հրաժարվել մեր դիրքորոշումներից

«Հանուն Հայաստան պետության» ճակատն առաջնորդվում է իր հռչակագրով, որի ամենաէական խնդիրը սահմանադրականությունն է։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալեք Ենիգոմշյանը։

Նրա խոսքերով՝ սահմանադրականության ոգին ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն ունենալն է։ «Մեր և ժողովրդի իղձը հենց այդպիսի պետություն ունենալն է։ Այսօր ունենք իշխանությունը զավթած և երկրի ինքնիշխանությունն օտարին հանձնած քաղաքատնտեսական շերտ, որը գլխավոր պատճառն է, որ սահմանադրականության նպատակը չիրականացվի։ Իսկ այդ նպատակին հասնելու համար իշխանափոխություն անհրաժեշտ է։ Այսօրվա իշխանությունը միայն մեկ անձով՝ Սերժ Սարգսյանով պայմանավորված չէ, դա համակարգ է, որի պարագլուխը Սերժ Սարգսյանն է։ Այսինքն՝ մենք ավելի գլոբալից գալիս հասնում ենք Սերժ Սարգսյանին, ոչ թե սկսում ու ավարտում ենք Սերժ Սարգսյանով»,-ասաց Ենիգոմշյանը։

Հարցին, թե պատրաստ են արդյոք համագործակցել տարբեր ուժերի, այդ թվում՝ ՀԱԿ-ի հետ, նա արձագանքեց. «Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք 100 տոկոսով կիսում են մեր դրած խնդիրները։ Եթե կան ուժեր, որոնք պատրաստ են համագործակցել մեր դրած խնդիրների 80 տոկոսով, մենք պատրաստ ենք դրան։ Եթե կան ուժեր, որոնք պատրաստ են պայքարել միայն ու բացառապես Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հավանականությունը բացառելու հարցում, դրան էլ ենք պատրաստ՝ հստակ իմանալով, թե յուրաքանչյուրի հետ համագործակցության եզրերը որտեղ են։ Ցանկացած ուժի, այդ թվում՝ ՀԱԿ-ի հետ համագործակցությունը մեզ չի պարտավորեցնում հրաժարվել մեր սկզբունքային դիրքորոշումներից»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում