Friday, 10 07 2026
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է

Հայերն իրար «քցում» են թե՛ Մոսկվայում, թե՛ Երևանի սաունայում

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Փարսադան Փարսադանյանին արդարացնելու դատավճիռը, որ կայացրել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արմեն Խաչատրյանի նախագահությամբ:

Նախաքննական մարմինը 33-ամյա, խնամքին մինչև 14 տարեկան 3 երեխա ունեցող Փարսադան Փարսադանյանին մեղադրել էր կողոպուտի փորձ կատարելու համար:

Գործի դատական քննության ժամանակ պարզվել է, որ Փարսադանը տուժող ճանաչված Արշավիրին իմացել է Մոսկվայում արտագնա աշխատելու ժամանակից:

Այնտեղ երեք «խոպանչի» հայերով բնակարան են վարձել, պայմանավորվել, որ վարձը կիսովի են տալու, բայց Արշավիրը երկու ամսից ավելի ապրելով՝ մի ամսվա վարձ է վճարել ու առանց զգուշացնելու հեռացել է՝ վարձի գծով պարտք մնալով 10 հազար ռուբլի, իսկ նույն սենյակում բնակվող երրորդ հային պարտք է եղել ևս 5 հազար ռուբլի:

Արդեն Հայաստանում Փարսադանն ընկերոջ ու երկու կանանց հետ մեքենայով «Լուսաղբյուր» հյուրանոցի սաունան գնալու ճանապարհին, Ազատության պողոտայում մեկ ուրիշ մեքենայի ղեկին նկատել է «փախստակ» Արշավիրին:

Երկուստեք կանգնել են, ողջագուրվել, Փարսադանն Արշավիրին էլ է հրավիրել սաունա:

Վերջինս սիրահոժար համաձայնել է:

Բայց սաունայում, մինչև զվարճանքներին անցնելը, Փարսադանն Արշավիրին հիշեցրել է մոսկովյան պարտքը, առաջարկել է մարել այն, իսկ Արշավիրը հրաժարվել է: Ավելին, փախել ու նստել է իր մեքենան: Այդ ժամանակ Փարսադանը գնացել, բռնել է նրա օձիքից ու պարանոցի շղթայից և ասել. «Սենց ցեպեր ես կարողանում գցել, բայց պարտքերդ չես տալիս»:

Արշավիրը փախել է, ապա ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, թե Փարսադանը ձեռքը գցել է, որ իր շղթան պոկի, բայց շղթան չի պոկվել, ինքն էլ փախել է: Ահա այսպես Փարսադանը մեղադրվել է կողոպուտի փորձի համար:

Գործի քննության ընթացքում պարզվել է, որ Արշավիրի «թանկարժեք» շղթան եղել է ոչ թանկարժեք դեղին մետաղների համաձուլվածք, միջին շուկայական արժեքը՝ 10 հազար դրամ:

Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալի մեղքը հաստատված չի գնահատել և արդարացրել է Փարսադան Փարսադանյանին:

Վերաքննիչ բողոք է բերել մեղադրանքի կողմը՝ պնդելով, թե մեղքը լավ էլ ապացուցված է, Փարսադանյանը պետք է դատապարտվի կողոպուտի փորձի համար:

Վերաքննիչ քրեական դատարանը մեղադրողի բողոքը չի բավարարել և անփոփոխ է թողել արդարացման դատավճիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում