Saturday, 04 05 2024
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի

Սկսվելու է դե ֆակտո իշխանության և հասարակության միջև սուր և հարաճուն առճակատման գործընթացը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

-Պարոն Մելիքյան, մենք այն ժամանակաշրջանում ենք, երբ պետք է հետընտրական զարգացումների մեջ լինեինք մինչև ապրիլի 9-ը։ Այդպես եղել է 20 տարվա մեջ բոլոր չորս նախագահական ընտրություններին։ Դուք, որ նաև նախագահի թեկնածու եք եղել, ըստ Ձեզ՝ լա՞վ է, թե՞ վատ, որ չկա ուղղակի ընտրություններ և հետընտրական զարգացումներ։

-Եթե հետընտրական զարգացում ասելով նկատի ունեք քաղաքացիների կողմից նախաձեռնված զանգվածային բողոքի ակցիաները, ապա դրանք ոչ թե նախագահական ընտրությունների հետ օրգանապես փոխկապակցված երևույթներ են, առանց որոնց այդ ընտրությունները տեղի ունենալ չեն կարող, այլ, իմ համոզմամբ, իշխանությունների կողմից ընտրական գործընթացների տոտալ կեղծման հետևանք: Այսինքն՝ ձեր ակնարկած հետընտրական գործընթացներից խուսափելու համար մեր դե ֆակտո իշխանությունները ոչ թե երկրի Սահմանադրությունը պետք է փոխեին, այլ, ընդամենը, պետք է հրաժարվեին ընտրակեղծարարության միջոցով իրենց «հաղթանակն» ապահովելու հակապետական գործելակերպից: Այժմ իշխանությունները կբախվեն արդեն ոչ թե մեկ-երկու շաբաթ ձգվող բողոքի փողոցային ակցիաները խաղաղությամբ չեզոքացնելու կամ ուժով ճնշելու անհրաժեշտությանը, այլ մեր ողջ հասարակության հետ անժամկետ սուր և հարաճուն առճակատման միանգամայն նոր մի իրավիճակի հետ: Ընդ որում՝ այժմ արդեն հայաստանյան իշխանությունների հանդեպ վերաբերմունքն ընդգծված բացասական է լինելու նաև Արցախում, ինչն աննախադեպ է` նախկինում արցախահայությունը գերազանցապես աջակցում էր Հայաստանի արցախցի բարձրագույն պաշտոնյաներին:

-Հետընտրական զարգացումների ելքը գրեթե միշտ բացասական հետևանք է ունեցել՝ հիասթափությունների ալիքը, արտագաղթի տեմպերն ավելի են մեծացել։ Հիմա հետընտրական զարգացումներ այլևս չեն լինելու։ Ըստ Ձեզ՝ կհաջողվի՞ իշխանությանը այս հանդարտ վիճակը պահպանել, թե՞ պայթյուն կլինի ներսից։

-Ինչպես արդեն ասացի, մեկ-երկու շաբաթ տևող զանգվածային բողոքների փոխարեն սկսվելու է դե ֆակտո իշխանության և հասարակության միջև սուր և հարաճուն առճակատման գործընթացը: Դե ֆակտո իշխանությունը միակողմանի որոշեց, որ կարող է անտեսել հասարակության պահանջներն ու մտահոգությունները և վերջինիս պարտադրել իր կամքը: Դա ճակատագրական սխալ է: Գալու է պահը, երբ այսօրվա իշխանավորները կիշխանազրկվեն` իրենց կաշվի վրա կզգան, թե ինչ բան է անօրինականությունն ու իրավական կամայականությունը, և այդ ժամանակ, իրենցից բացի, որևէ մեկին չմեղադրեն:

-Պարոն Մելիքյան, մեկ ամիս ժամանակ է մնացել վարչապետի ընտրությանը, հիմա առաջարկում են միավորվել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու համար Ինչպե՞ս եք գնահատում, որքանով հնարավոր է այս կարճ ժամանակահատվածում արդյունքի հասնել։

-Այս հարցի միանշանակ պատասխանը ես առայժմ չունեմ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե այս գործընթացը նախաձեռնող ուժերն ու անհատները որքանով ունակ կլինեն համախմբել հասարակությանն իրենց կողմից հռչակված նպատակի շուրջ, ինչպիսի ֆինանսական և մտավոր ռեսուրս կներգրավեն այդ նպատակին հասնելու համար: Կարևոր է հասկանալ, որ, անգամ եթե հասնեն այդ նպատակին, ապա դա կլինի գործի կեսը միայն: Շատ ավելի կարևոր է, թե ինչպես են տեսնում իրենց անելիքը դրանից հետո:

-Պարոն Մելիքյան, նախորդ շաբաթ ԱԺ-ն հաստատեց Կառավարության փոփոխության կազմի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի կազմի փոփոխությունը։ Անվտանգության կազմի փոփոխությունները, երբ նախագահը և ԱԺ նախագահը դուրս են մնացել խորհրդից, ինչպե՞ս եք գնահատում։ Արդյոք կա՞ մտահոգվելու առիթ։

-Հայաստանի պետական կառավարման համակարգի կառուցվածքը հարմարեցված է դե ֆակտո իշխանությունների պահանջներին ու ընթացիկ կարիքներին: Այդ իշխանությունները ոչ միայն չունեն իրական ներքին հենարան՝ հանձինս ՀՀ քաղաքացիների, այլև ուղղակիորեն օրենսդրորեն մերժել են այդպիսի հենարանի կարևորությունն ու անհրաժեշտությունը` ՀՀ քաղաքացիներին զրկելով երկրի պետական իշխանության ձևավորմանը լիարժեքորեն մասնակցելու հնարավորությունից: Այս պայմաններում, թերևս, ամենևին էլ կարևոր չէ, թե ովքեր են լինելու ԱԽ անդամներ` նրանք, բոլոր դեպքերում, չեն ներկայացնելու ՀՀ քաղաքացիներին:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում