Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Թուրքիան պետք է ճանաչի իր քաղաքականությունից տուժած ժողովուրդների ցեղասպանությունը. Ալևիների Եվրոպական խորհրդի փոխնախագահ

Արդեն ժամանակն է, որ Թուրքիայի կառավարությունը ճանաչի թուրքական վարչակազմի վարած քաղաքականությունից տուժած ժողովուրդների ցեղասպանությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ալևիների Եվրոպական խորհրդի փոխնախագահ, Ֆրանսիայի կառույցի նախագահ էլդար Քըլչքայան:

«Դրա համար պետք է միավորվեն աշխարհասփյուռ հայերի ու ալևիների և մյուս ժողովուրդների ջանքերը»,-ասաց նա:

էլդար Քըլչքայան հիշեցրեց, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին հրապարակել էին հռչակագիր, իսկ այսօր արդեն պաշտոնական այց են կատարել Երևան, այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել հայոց զոհերի հիշատակին, հանդիպել են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, հանդիպել են նաև ազգային փոքրամասնությունների քուրդ, եզդի, ասորի պատգամավորների հետ, ուսանողների հետ: Նրա խոսքով՝ այս այցի շրջանակում եզրակացրել են, որ ոչ հայերն են ալևիներին բավականաչափ ճանաչում, ոչ էլ ալևիները՝ հայերին, և սա այն դեպքում, երբ հարյուրավոր տարիներ ապրել են կողք կողքի:

«Դարեր շարունակ Անատոլիայի ժողովուրդն ապրել է միևնույն ճակատագրով: Նրանց սնել է նույն հողը, նույն օդն են շնչել. չնայած ալևիների, հայերի, քրդերի, ասորաքաղկենդոնացիների այս ներդաշնակությանը, մշտապես փորձել են ոչնչացնել բազմազանության այս դրսևորումները ամենադաժան մեթոդներով իրականացվող ձուլման քաղաքականության միջոցով: Նրանք խեղդեցին երկիրը արցունքներով ու արյամբ»,-հայտարարության տեքստը ներկայացրեց էլդար Քըլչքայան՝ ընդգծելով, որ այս այցով նրանք վճարում են այն պարտքը, որ ունեն Հրանտ Դինքի և այն հարյուրավոր հայերի հիշատակի առաջ: «Երբ թուրք զինվորները սպանում էին հայերին ու արտաքսում, ալևիները անում էին հնարավորը նրանց օգնելու համար: Մենք նրանց դահիճներին չէինք հանձնում: Բայց դժբախտաբար, մեզ չհաջողվեց փրկել բոլորին և կանխել Հայոց ցեղասպանությունը»,-ասաց նա և հավելեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո հաջորդը փաստորեն իրենց հերթն էր:

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ, Հայ պառլամենտականների միջազգային ասոցիացիայի անդամ՝ Արագած Ախոյանը հիշեցրեց, որ նախկինում այցելություններ են կատարել Արևմտյան Հայաստան, վարել են հասարակության հետ համագործակցության եզրեր փնտրելու քաղաքականություն, և այդ այցերի շրջանակում առաջին շփումը եղել է հենց ալևիների հետ:

«Սկսեցինք իրականացնել մշակութային ծրագրեր՝ դրանք մեծացնելով դեպի Եվրոպա»,-տեղեկացրեց Արագած Ախոյանը և հավելեց, որ այսօր 2 մլն ալևիներ ապրում են Եվրոպայում, ինչը նշանակում է, որ թուրքական վարչակազմի վարած քաղաքականությունից տուժած ժողովուրդները, փաստորեն, վերագտնում են իրար և փորձում լուծումներ գտնել միասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում