Sunday, 12 07 2026
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ

Արամ Հարությունյանը հացադուլ է հայտարարելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանն ապրիլի 9-ից հացադուլ կսկսի։ Այդ օրը լրանում է Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը, ուստի նա իր հացադուլով փորձելու է ահազանգ հնչեցնել բոլոր քաղաքական ուժերին և ժողովրդին՝ դուրս գալ փողոց, ընդվզել ու թույլ չտալ, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։

«Ինչպես հայտնի է, ապրիլի 7-17-ը Սերժ Սարգսյանը որևէ պաշտոն չի զբաղեցնելու, դա վարչապետի թեկնածություն առաջադրելու ժամանակահատվածն է, այսինքն՝ Սերժ Սարգսյանը քաղաքականապես կլինիկական մահ է տանելու։ Դա բացառիկ դեպք է, երբ իշխանության կրողն իշխանության մեջ չէ, ուրիշ խնդիր է, որ շատ պաշտոններում իր դրած մարդիկ են»,- ասում է նա ու ընդգծում, որ իշխանության ներսում մտահոգություն կա, այդ պատճառով էլ վարչապետի ընտրության օրը մայիսից տեղափոխվեց ապրիլի 17։ Ինչո՞ւ է վստահ, որ իր քայլը պետք է արձագանք ստանա։ «Ես համարում եմ, որ դա ճիշտ քայլ է, այսօր իշխանափոխության խնդիր կա»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարել է նման գործընթաց սկսելու մտադրության մասին։ Խոսե՞լ է Հարությունյանը Փաշինյանի հետ։ «Ոչ, չեմ խոսել, բայց կարծում եմ, որ Փաշինյանն էլ կարող է ԱԺ ընդմիջումների ժամանակ գալ Ազատության հրապարակ, եթե ուզում է ժողովրդին առաջնորդել»։ Նա հիշեցնում է, որ «Ելք»-ն ընդունել է ԱԺ ընտրությունների արդյունքները, և խմբակցությունը կարող է նաև վարչապետի թեկնածու առաջադրել։ Ինչքա՞ն կմնաք հացադուլի մեջ։

«Երևի մինչև ապրիլի 16-ը, երբ տեսանելի կլինի, թե ինչ է լինում»։ Հիշեցնենք, որ Հարությունյանը 2013-ին էլ է մեկօրյա հացադուլ արել, որից հետո հանել է նախագահի իր թեկնածությունը, որպեսզի, ինչպես ինքն էր ասում, Սերժ Սարգսյանը մնա միայնակ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում