Փարիզում Կանանց միջազգային օրվա նախօրեին Էյֆելյան աշտարակը փոխել է գունավորումը՝ հաջակցություն կանանց իրավունքներին: Այս մասին հաղորդվում է ֆրանսիական գլխավոր խորհրդանիշի թվիթերյան պաշտոնական էջում:
«Կանանց միջազգային օրվա նախօրեին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հանդես եկավ հաջակցություն կանանց իրավունքների համար պայքարող հիմնադրամի: Մարտի 7-ի 19:00-ից մինչև կեսգիշեր աշտարակի վրա կլինի MaintenantOnAgit գրության պրոյեկցիան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
On the eve of International Women’s Day, the mayor of @Paris , @Anne_Hidalgo campaigned for the Women’s Foundation. The message “MaintenantOnAgit” is projected onto the Eiffel Tower this Wednesday, March 7th from 7pm to midnight. pic.twitter.com/Th8A0Ywd6U
— La tour Eiffel (@LaTourEiffel) March 7, 2018
Maintenant On Agit-ը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Ժամանակն է գործելու» և ամերիկյան Time’s Up շարժման յուրատեսակ ֆրանսիական նմանօրինակն է: Երկու կազմակերպությունների գործունեությունն ուղղված է գենդերային անհավասարության և սեքսուալ ոտնձգությունների դեմ պայքարին:










































