Sunday, 12 07 2026
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը

Պուտինի անուղղակի «ցուցմունքը» Մարտի 1-ի գործով

Վլադիմիր Պուտինի` լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված մի քանի հարցազրույցների հիման վրա նկարահանվել է «Աշխարհակարգ-2018» վավերագրական ֆիլմը: Այն արժեքավոր է այն իմաստով, որ Պուտինն անդրադառնում է գլոբալ քաղաքականության կարևոր հարցերին, նաև բացահայտում է իր արժեքային կողմնորոշումները, հետխորհրդային երկրների հանդեպ իր քաղաքականությունը:

Պուտինը մի կարևոր դիտարկում է արել` պնդելով, թե Վաշինգտոնը 2014-ի ուկրաինական իշխանափոխությունից մեկ օր առաջ «կոպիտ և ստորաբար խաբել» է Մոսկվային: Պուտինն անկեղծորեն բացահայտել է նաև ամերիկյան «ստորության» բովանդակությունը. Վաշինգտոնը խնդրել է Մոսկվային օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի Յանուկովիչը ցուցարարների դեմ բանակ կամ ուժ չկիրառի և, քանի որ դրանից ընդամենը մեկ օր հետո Ուկրաինայում իշխանափոխություն է եղել, Պուտինը եզրակացնում է` ԱՄՆ-ն իրեն խաբել է:

Պուտինը գուցե ակամայից խոստովանել է, որ իր սատելիտ ռեժիմները պահպանվում են միայն ուժի և բռնության միջոցով: Սակայն Ռուսաստանի գործող նախագահը, ըստ էության, ավելի կարևոր բացահայտում է արել. նա գրեթե բաց տեքստով ակնարկել է, որ հետխորհրդային ռուսամետ ռեժիմները իրենց ժողովրդի դեմ ուժ են կիրառում Մոսկվայի «դաբրոյով»:

Պուտինի այս բացահայտումների ֆոնին ժամացույցի սլաքները տաս տարով հետ տանենք և վերադառնանք Հայաստան: Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններից երկու օր առաջ, փաստորեն, Մոսկվա էր գնացել` բանակը ժողովրդի դեմ օգտագործելու «դաբրոն» ստանալու նպատակով: Լևոն Տեր-Պետրոսյանի շարժումը համաժողովրդական էր, սակայն, մեծ հաշվով, գործում էր, այսպես կոչված, ռուսական դաշտում, ինչի հետևանքով չուներ միջազգային աջակցություն: Հենց այդ պատճառով Հայաստանում Պուտինը չի բախվել ամերիկյան «ստորության» հետ և ճիշտ հակառակը` Քոչարյանը Պուտինից ստացել է ցուցարարներին գնդակահարելու քարտ-բլանշ:

Ներկայումս Հայաստանում իրադարձություններն այնպես են զարգանում, որ գուցե Ռոբերտ Քոչարյանը առաջիկայում ցուցմունք տա Մարտի 1-ի գործով: Չի էլ բացառվում, որ այդ պարագայում բոլորը տեղեկանան Պուտինի քաղաքականության ավելի «նուրբ» դրվագների մասին:

Լուսանկարը՝ 2rd.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում