«Պրովոկացիա մի՛ արա, ուղղակի հավես չունեմ խոսալու: Տո ինձի ոչ մեկ չի կարա ասի` ինչ խոսամ, ինչ չխոսամ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը` հրաժարվելով մեկնաբանել Եռաբլուրում գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի հայտարարությունը, թե Կարեն Կարապետյանն ո՞վ է, ի՞նչ գիտի Արցախի, պատերազմի մասին, Սերժ Սարգսյանն է անփոխարինելի: