Twitter միկրոբլոգների ծառայությունը Միացյալ թագավորությունում գործարկում է համակարգ, որը թույլ կտա արտակարգ ծառայություններին տարբեր նախազգուշացումներ ուղարկել միկրոբլոգի օգտատերերին, ովքեր ծանուցումներ կստանան բնական աղետների, ահաբեկչական հարձակումների կամ հրդեհների մասին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ավելի քան 50 գերատեսչություններ, ներառյալ ոստիկանությունը, հրշեջ ծառայությունը, շրջակա միջավայրի պահպանության նախարարությունը, դարձել են այդ մեխանիզմի մաս: Ծառայությունն ավտոմատ չէ, ցանկացողները պետք է բաժանորդագրվեն այդ էջին:
Համակարգն արդեն գործում է ԱՄՆ-ում:








































