Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Հայաստանում ավելացել է ալերգիկ հիվանդությունների տարածումը

Վերջին տարիներին ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում ալերգիկ հիվանդությունների տարածումն ավելացել է: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, մանկական ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ընդհանուր առմամբ, ալերգիաները զարգացող երկրներում ավելի քիչ են հանդիպում, քան զարգացածներում, սակայն վերջին շրջանում զարգացող երկրներում նույնպես հիվանդության տարածման միտում է նկատվում: Այդ երկրների թվում է նաև Հայաստանը: Ըստ նրա` հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ավելի հաճախ տարածում ունեցող ալերգենը, որը հարուցում է ալերգիկ հարբուխի ախտանիշներ, մարգագետնային խոտերի խառնուրդներն են, որոնց ծաղկման սեզոնը համարվում է ապրիլի վերջից կամ մայիսից սկսած մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը:

«Այդ խնդիրներն ունեն երկու տեսակի բուժում, մեկն ախտանիշային բուժումն է, երբ սեզոնը սկսելուց մեկ շաբաթ առաջ նշանակվում է դեղորայք, որոնք մեղմում կամ վերացնում են հիվանդության ախտանիշները: Եվ կա վերջնական լուծում, որը հասանելի է նաև Հայաստանում: Արդեն կարելի է նախասեզոնային բուժում իրականացնել: Նախ` պարզվում է, թե ինչի նկատմամբ է տվյալ անձն ալերգիկ և եթե տվյալ ալերգենն ունի ստանդարտացված բուժական լուծույթներ, ապա հնարավոր է սեզոնը սկսելուց առաջ ենթամաշկային ներարկումների կամ ենթալեզվային հաբերի, լուծույթների միջոցով այնպես անել, որ մարդու օրգանիզմն ալերգիայի նկատմամբ հանդուրժողականություն զարգացնի: Այդ դեպքում ախտանիշները սեզոնին շատ ավելի քիչ կսրվեն»,-ասաց նա:

Խոսելով ալերգիաների պատճառներից` Աստղիկ Բաղդասարյանը նշեց, որ ամենաքննարկվողներից մեկը հիգիենայի վարկածն է, երբ վաղ տարիքում երեխայի իմունային համակարգն ավելի քիչ է շփում ունենում միկրոօրգանիզմների հետ, այն սկսում է աշխատել շեղված ուղղությամբ, զարգացնում է հակամարմիններ, որոնք վնասում են սեփական հյուսվածքը:

Թոքերի, շնչուղիների հետ կապված հիվանդությունների ավելացում նույնպես նկատվում է: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը նշեց, որ այդ համատեքստում առավել տարածված են այն հիվանդությունները, որոնց առաջացման հիմնական պատճառը ծխելն է:

«Մենք ժամանակին դպրոցահասակ երեխաների շրջանում կատարել ենք հետազոտություն: Ըստ արդյունքների` այն ընտանիքներում, որտեղ ծխողներ կան, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ երեխաներն ունեն բրոնխիալ ասթմայի ախտանիշներ: Ի դեպ, Հայաստանում բրոնխիալ ասթման տարածված հիվանդություններից է: Մեծահասակաների մոտ կա մինչև 3-4 տոկոս տարածվածություն, երեխաների մոտ` մինչև 12 տոկոսը»,-ասաց նա:

Անդրանիկ Ոսկանյանը նշեց, որ շնչառական ուղիների հետ կապված հիվանդությունները զարգանում են ամբողջ աշխարհում, և դա կապված է ոչ միայն ծխելու հետ, այլ այն հանգամանքի հետ, որ մարդու իմունային համակարգը չի հասցնում հարմարվել շրջակա միջավայրի փոփոխությունների հետ` արտանետումներ, օդի աղտոտվածություն, ոչ առողջ սնունդ, դրան էլ գումարվում է մարդկանց պասիվ կյանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում