Ամերիկյան երգչուհի և պարուհի Ռիտա Մորենոն իր հագուստով ապշեցրել է Օսկարի 90-րդ մրցանակաբաշխության հյուրերին:
86-ամյա աստղը եկել է Օսկար-2018-ին նույն զգեստով, ինչով որ բեմ էր դուրս եկել ստանալու իր արձանիկը՝ 56 տարի առաջ:

Ռիտա Մորենոն 1962 թվականին հաղթող էր դարձել «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Վեստսայդյան պատմություն» ֆիլմի համար:
Այս տարի ավելի ժամանակակից էին դարձրել շորի կրծկալի մասը և դեկոլտեի հատվածն էին ավելացրել:
https://www.youtube.com/watch?v=dd-z1pVMyHU
Համացանցում, ի դեպ, հիացած են. ամեն կին չէ, որ կկարողանա «մտնել» 56 տարվա վաղեմության շորի մեջ:
Մորենոն այս տարի արձանիկ է հանձնել «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթողին:











































