Saturday, 18 07 2026
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի

Ապրիլին ընդառաջ՝ «աժիոտաժի» մեջ․ հազիվ թե կառավարությունը հիշի, որ ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել

«Որքանո՞վ է ընդհանրապես արդյունավետ երկկողմանի համաձայնագրի իրականացման գործընթացը։ Ես կարող եմ ասել՝ առայժմ բոլորովին արդյունավետ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Շարունակելով, Նավասարդյանը նշում է. «Մեր կողմից այնքանով, որքանով շատ հստակ հայտարարություն է եղել, որ մենք այդ հարցերով լրջորեն սկսելու ենք զբաղվել մայիս-հունիս ամիսներից։ Ինչ-որ տեղ Հայաստանը բավականին հստակ իր դիրքորոշումը ներկայացրել է։ Եվրամիությունից մենք պաշտոնական արձագանք չենք լսել։ Ինչքանով հասկանում եմ՝ եվրոպական կողմը շահագրգռված կլիներ, որ լուրջ երկխոսություն գոնե ճանապարհային քարտեզի վերաբերյալ սկսվի արդեն հունվարին, բայց երևի պետք է համակերպվենք նրա հետ, որ ավելի շուտ, քան մայիս-հունիս ամիսներին, որևէ լուրջ բան սպասել պետք չէ։ Կարծում եմ՝ Եվրամիությունը ևս համակերպվել է այդ մտքի հետ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Նավասարդյանն ընդգծում է՝ իր տվյալներով՝ Բրյուսելում հիմա աշխատանք է գնում այս համաձայնագրի իրականացման առաջին զեկույցի ուղղությամբ, և այդ զեկույցը մայիս-հունիս ամիսներից ավելի շուտ է լինելու. «Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպիսի առաջընթաց այնտեղ կարելի է ներկայացնել՝ առաջընթացի բացակայության պարագայում»։

Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ սա պայմանավորված է Հայաստանում ապրիլին սպասվող ներքաղաքական իրադարձությունների հետ. «Մենք այսօր տեսնում ենք, որ տեղի են ունենում և՛ ստվերային, և՛ բաց գործընթացներ։ Եթե խոսենք ստվերային գործընթացների մասին, ապա բոլոր պետական կառավարման կառույցները հարմարեցվում են այնպես, որպեսզի շատ մեծ փոփոխություններ չլինեն՝ ո՛չ կադրային, ո՛չ էլ կառույցների առումով։ Այն կառույցները, որոնք գործում էին նախքան խորհրդարանական հանրապետությանն անցնելը, նրանք, գուցե վերափոխված, բայց շարունակեն աշխատել։Նույնը կարելի է ասել նաև օրենսդրական դաշտի մասին, թեև դա բաց պրոցես է՝ ինչպես միշտ, ամեն ինչ թողնվել է վերջին պահին, և բազմաթիվ օրենքները, որոնք պետք է քննարկվեին անմիջապես սահմանադրական հանրաքվեից հետո, այս վերջին շաբաթների ընթացքում են պատրաստվում և, բնականաբար, ամբողջ կառավարությունը կենտրոնացած է այդ օրինագծի վրա, և դժվար թե այդպիսի աժիոտաժային պայմաններում նրանք հնարավորություն ունենան հիշել, որ Հայաստանը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում