Whoscored պարբերակը հրապարակել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման վիճակագրական տվյալներն ու գնահատականները:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս անգամ 2 հարված է կատարել մրցակցի դարպասին: Հայ ֆուտբոլիստի կատարած 42 փոխանցումներից ճշգրիտ է եղել 71 տոկոսը:
Ի դեպ, Մխիթարյանը Ջակայի և Ուելբեքի հետ ստացել է ամենաբարձր՝ 6․9 գնահատականը «Արսենալի» կազմում: Լոնդոնյան թիմի կազմում վատագույնը Մեսուտ Օզիլին է, որը ստացել է 5․7 բալ:









































