Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ելք չկա

Խորհրդարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամների քվեարկությունը ավարտվեց աղմուկով: Պարզվեց, որ Գագիկ Հարությունյանին, օրինակ, «Ելք» ընդդիմադիր դաշինքի յոթ անդամներից դեմ է քվեարկել միայն երկուսը, թեև դաշինքը հայտարարել էր, որ ունի դեմ քվեարկելու որոշում: Պարզվում է, որ 5 անդամ չի ենթարկվել որոշմանը: Այս իրավիճակը նախ հետաքրքիր է նախորդ գումարման խորհրդարանում գլխավոր դատախազի ընտրության պատմության հետ նմանությամբ: Այն ժամանակ ներկայիս «Ելք»-ի վիճակում էր հայտնվել ՀԱԿ-ը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն էլ, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր էր, նկարել էր իր քվեաթերթիկը, կարծես, իմանալով կամ զգալով, որ ինչ-որ բան է տեղի ունենալու: Նկարե՞լ էր «Ելք»-ից որևէ մեկը իր քվեարկությունը այս անգամ՝ Գագիկ Հարությունյանի պարագայում: Իսկ ինչո՞ւ չի նկարել ոչ ոք, եղել է լիակատար վստահություն, որ չի լինի ոչ մի շեղո՞ւմ, թե՞ հակառակը, ու հենց դրա համար էլ աղմուկն ավելի չխորացնելու համար ոչ ոք չի գնացել սեփական քվեարկությունը նկարելու նախադեպը կրկնելու ճանապարհով:

Ընդ որում, այս իրավիճակը շատ ուշագրավ է նաև Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի շուրջ «Ելք»-ում հակասությունների մասին Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարության ֆոնին: Այդ հայտարարությամբ Փաշինյանն ակնհայտորեն փաստի առաջ է դրել դաշինքի մյուս սեգմենտներին, որոնք փաստորեն ստիպված են հրապարակավ կամ հրաժարվել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ակտիվ պայքարի գաղափարից և այդպիսով հստակ իրենց վրա վերցնեն պատասխանատվությունը, կամ պետք է միանան այդ պայքարին և Նիկոլ Փաշինյանի հետ գնան Ազատության հրապարակ:

Ընդ որում, մեկ այլ ուշագրավ հարց կարող է լինել այն, թե որն ինչի պատասխանն էր՝ քվեարկությունը Նիկոլ Փաշինյանի «ձիով քայլի՞», թե՞ հակառակը՝ Փաշինյանինն էր պատասխան քայլը: Բոլոր դեպքերում, ստեղծված իրավիճակը թերևս բավական խոսուն արձանագրումն է այն բանի, որ ելք այլևս չկա, որպես դաշինք իհարկե: Գործնականում, ԲԴԽ քվեարկությունը արձանագրեց դաշինքի քաղաքական մահը: Ընդ որում, այստեղ խնդիրը, անշուշտ, դաշինքի զուտ նոմինալ պահպանումը չէ, այլ քաղաքական բովանդակությունը, որով «Ելք»-ն այդպես էլ չտարբերվեց Հայաստանի ավանդական քաղաքական շրջանակից: Այդ իմաստով ամենևին պատահական չէ, որ գործնականում չի տարբերվում նաև դաշինքի ճակատագիրը՝ այդ շրջանակում գործած տարբեր ուժերի ճակատագրից: Իսկ ընդհանրապես ելք միշտ էլ կա, պարզապես այն գտնվում է այդ ավանդական քաղաքական շրջանակից դուրս, որովհետև այդ շրջանակում կա միայն մուտք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում