Friday, 10 07 2026
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ԱԻՆ պաշտոնատար անձի վերաբերյալ քրգործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Պապ Եփրեմյանը «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալին դրդել է կազմել և իրեն հանձնել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ էպիկրիզ, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` շարային ծառայությանը պիտանի ճանաչվելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, Պապ Եփրեմյանը, 2017 թվականի օգոստոսի 1-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում է ստացել «Արմավիր» բժշկական կենտրոնում: Բուժման ավարտից հետո հիշյալ կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ Անահիտ Հայրապետյանից ստացել է իր հիվանդության էպիկրիզը, որում մասնավորապես նշված է եղել, որ այն ծանր ընթացք ունի` զուգորդված մի շարք բարդություններով: Պապ Եփրեմյանը նշված էպիկրիզը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնելուց հետո տեղեկացել է, որ դրանում նշված ախտորոշմամբ կճանաչվի շարային ծառայությանը ոչ պիտանի և կազատվի աշխատանքից: Ուստի, ծառայությունից չազատվելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, Պապ Եփրեմյանը կրկին այցելել է Ա. Հայրապետյանին և վերջինիս խնդրել ավելի մեղմ ախտորոշմամբ կեղծ էպիկրիզ կազմել:

Ա. Հայրապետյանը, համաքաղաքացի Պապ Եփրեմյանի խնդրանքը չմերժելու և նրան օգնելու անձնական դրդումներով, կազմել է կեղծ էպիկրիզ, որում ներառել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ ախտորոշման հատվածում նշելով, որ հիվանդությունը միջին ծանրության ընթացք ունի` առանց բարդությունների: Այնուհետև էպիկրիզը ստորագրելով՝ այն ներկայացրել է նաև բաժանմունքի վարիչի ստորագրմանը՝ նրանից թաքցնելով էպիկրիզում կեղծ գրառումներ մտցնելու հանգամանքը: Դրանից հետո Պապ Եփրեմյանը կեղծ փաստաթուղթը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` շարային ծառայությանը պիտանի ճանաչվելու նպատակով: Սակայն մինչ այդ արդեն իսկ տեղի ունեցած ռազմաբժշկական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել, որ Պ. Եփրեմյանը պիտանի չէ շարային ծառայության համար, և 08.09.2017 թ.-ին վերջինս ազատվել է աշխատանքից:

Հատկանշական է, որ աշխատանքից ազատվելու վերաբերյալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանը ստանալուց հետո Պապ Եփրեմյանը վերը նշված կեղծ էպիկրիզը կրկին օգտագործել է` այն դիմումին կից ներկայացնելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց և այդ կերպ փորձելով վերականգվել աշխատանքի:

Այսպիսով, պաշտոնեական կեղծիքի դրդչություն կատարելու և պաշտոնեական իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար Պապ Եփրեմյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ պաշտոնեական կեղծիք կատարելու համար Անահիտ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում