Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Դրանից այն կողմ ամեն ինչ սպասելի է

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը երեկ «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ Մաքսային միությունն, այո, նշանակում է Հայաստանի ինքնիշխանության որոշակի զիջում: Այսքանից հետո էլ, սակայն, կասկած չկա, որ Հայաստանում լինելու են մարդիկ, որոնք պնդելու են, որ ինքնիշխանությանը որևէ բան չի սպառնում: Եվ այս մարդիկ զարմանալիորեն իշխանության մեջ են կամ հանդիսանում են իշխանություններին մերձ շրջանակներ: Եվ նրանք այնքան թեթևությամբ են ստում ինքնիշխանության կարևոր խնդրի վերաբերյալ, որ իսկապես դառնում է սարսափելի:

Սարսափելի նախևառաջ այն պատճառով, որ ինքնիշխանություն հասկացության հանդեպ նման վերաբերմունք ցուցաբերող իշխանությունից այլևս կարելի է սպասել ամեն ինչ: Սա այն եզրույթն է, որի հանդեպ զգուշավոր են բոլոր իշխանությունները, անգամ ամենաբռնատիրական: Ի վերջո, բռնատիրությունները հաճախ արդարացվել են հենց ինքնիշխանության մասին պաթետիկ ելույթներով, ամենաաղմկոտ դիկտատորները իրենց հանցագործությունները սեփական ժողովրդի դեմ կատարել են հենց ինքնիշխանությանը կատարվող հղումներով: Պարզ է, որ այս ամենը եղել են ընդամենը ձևականություններ, ինքնիշխանությունը եղել է շղարշ, քող և այլն, բայց եղել է, այսինքն` ինքնիշխանություն հասկացությունը գործածվել է գերադրական իմաստով:

Հայաստանի իշխանությունները այսօր պետական սուվերենությունը դարձնում են կենցաղային ստի առարկա, ցինիկ ստի առարկա, և եթե այս շեմը նրանք հատել են, ապա նման իշխանություններից այլևս հնարավոր է ցանկացած շեմի հատում սպասել: Եվ սա է սարսափելին նախևառաջ:

Եվ հաջորդը այն է, որ Հայաստանի նման բարդագույն տարածաշրջանում գտնվող երկրում, հարևանների հետ պայթյունավտանգ խնդիրներ ունեցող երկրում ինքնիշխանության հանձնումը պարզապես աղետ է, որովհետև այդ երկրի համար չափազանց կարևոր է սեփական ճակատագրին վերաբերող հարցերում լիակատար ինքնուրույնությունը, գործընկերների և վեկտորների ընտրության հարցերում ինքնիշխանությունը: Մինչդեռ դա արդեն հանձնված է, և հանձնված է նույնիսկ այնպես, որ Ռուսաստանի դեսպանն անգամ չի վախենում նման հրապարակային խոստովանություն անելուց: Եվ սա ևս սարսափելի է:

Ինչ վերաբերում է ձևակերպումներին, որ ինքնիշխանության նման զիջումներ անում են բոլոր երկրները, նաև Ռուսաստանը, ապա այստեղ արդեն գործ ունենք կրկին ստի հետ, որովհետև բոլորիս աչքի առաջ են Ռուսաստանի այն գործողությունները, որոնք նա ձեռնարկում է հետխորհրդային հանրապետություններին Մաքսային միություն զոռով խցկելու համար, և եթե Ռուսաստանը այդ միությունում ինչ-որ կարևոր բան զիջելու լիներ, ապա խիստ կասկածելի է, որ նման ջանասիրությամբ կգործադրեր այդ ճնշումները հետխորհրդային երկրների հանդեպ:

Ռուսաստանը ճնշում է ոչ թե զիջելու, այլ տիրելու համար, և Հայաստանի հասարակությանը սեփական իշխանությունների ստերն ու խեղաթյուրումները արդեն իսկ բավական են, թող ՌԴ դեսպանը դրանց վրա ոչինչ չավելացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում