Friday, 07 06 2024
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների

Մարտի 11-ին 30 համայնքում ՏԻՄ ընտրություն է. առաջադրված թեկնածուների հիմնական մասը ՀՀԿ-ականներ են

Մարտի 11-ին Հայաստանի 30 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում: Առաջադրումներն արդեն կատարվել են, թեկնածուները՝ գրանցվել։

Մասնավորապես, համայնքի ղեկավար կընտրեն Կոտայքի մարզի Հացավան, Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Եղեգնավան, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա և Սիս գյուղերում, Արմավիրի մարզի Մեծամոր գյուղում, Լոռու մարզի Դեբետ և Լեռնավան համայնքներում:

Ընդ որում, երբ նայում ենք ԿԸՀ կայքում հրապարակված առաջադրումների ցուցակը, ապա ակնհայտ է դառնում, որ այս ՏԻՄ ընտրություններին էլ ընդդիմությունը մասնակցություն չի ցուցաբերում՝ ընդ որում ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմությունը։

30 համայնքից միայն 4 համայնքում է ԲՀԿ-ական թեկնածու առաջադրվել՝ Արարատի մարզի Հայանիստ, Սայաթ-Նովա համայնքներում, Լոռու մարզի Դեբետ և Կոտայքի մարզի Հացավան համայնքներում։ Այս չորս համայնքներում միայն երկուսում է ԲՀԿ-ն առաջադրում կատարել։ Մյուս երկու դեպքերում ԲՀԿ-ական թեկնածուները ինքնաառաջադրվել են։

30 համայնքից միայն մեկում էլ՝ Լոռու մարզի Դեբետ համայնքում թեկնածու է առաջադրվել ՀՅԴ-ից։

Մնացած բոլոր համայնքներում առաջադրումների գերակշիռ մասը ՀՀԿ-ից է, կամ անկուսակցական։

Այս ՏԻՄ ընտրություններում խոշորացման գործընթաց չի լինելու, թեև շատ քիչ համայնք է մնացել, որտեղ խոշորացում չի եղել։ Ըստ էության, միայն Արարատի մարզը և մյուս մարզերի հաշված համայնքներ։

Կոտայքի մարզի Հացավանի գործող համայնքապետ Շավարշ Սարգսյանը, որը կրկին առաջադրվել է ԲՀԿ-ի կողմից համայնքապետի թեկնածու, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքում հերթական ընտրություններ են, խոշորացման գործընթաց չկա։ Ասաց նաև, որ շատ հանգիստ, խաղաղ նախընտրական մթնոլորտ է համայնքում. «Շատ հանգիստ, նորմալ վիճակ է։ Մեզ մոտ սրումներ չեն լինում։ Ինչ վերաբերում է համայնքի խնդիրներին, ապա, այո, խնդիրներ կան, որոնք փորձելու ենք լուծել հաղթելու պարագայում»,-ասաց Սարգսյանը։

Հանգիստ խաղաղ մրցակցային մթնոլորտ է նաև Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում։ Այս անգամ էլ առաջադրված գործող համայնքապետ Ռազմիկ Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հաղթելու դեպքում ոչ մի հատուկ պլաններ չունի։ Նշեց, որ համայնքում ոռոգման ջրի խնդիրն է սուղ դրված, որը լուծելու է՝ անկախ ընտրվելուց կամ չընտրվելուց։ «Մնացածը պարզ կլինի ընտրությունից հետո»,- խուսափելով այլ հարցերի պատասխանել, ասաց Ալավերդյանը։

Անդրադառնալով մեր հարցին, թե ինչ վերաբերմունք ունի համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ, նշեց. «Դա իմ որոշելու հարցը չի։ Ինձ տենց հարցեր մի տուր։ Շատ խելոք, գրագետ մարդիկ վերևներում նստած որոշում են, իրենք ավելի լավ գիտեն»,- ասաց համայնքապետը։

Մեր դիտարկմանը, թե համայնքում իրենք են ապրում և իրենք ավելի լավ չգիտե՞ն՝ իրենց ինչ է պետք, Ալավերդյանը պատասխանեց. «Իրենք ամենից լավ գիտեն ժողովրդի պրոբլեմը։ Իսկ երբ խոշորացման մասին խոսք կգնա, մենք ժողովրդի հետ էլ կքննարկենք, ընդհանուր հայտարարի կգանք»։

Այլ համայնքապետեր ևս խոշորացման հարցին խուսափոխական պատասխաններ էին տալիս։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում