Ամերիկյան հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին հերքել է ԱՄՆ նախագահ դառնալու վերաբերյալ իր պլանների մասին լուրերը։
«Ես հաստատ չեմ առաջադրվելու»,– հայտարարել է նա Ջիմի Քիմելի շոուի ժամանակ՝ ABC հեռուստաալիքով։
Լուրերը, թե Ուինֆրին դիտարկում է 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու հնարավորությունը հայտնվեցին ԶԼՄ–ներում հունվարին՝ «Ոսկե գլոբուս» 75-րդ մրցանակաբաշխությանը նրա ելույթից հետո։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով հրապարակումները վստահություն էր հայտնել, որ կհաղթի Ուինֆրիին, բայց կասկած էր հայտնել, թե Ուիֆրին կմասնակցի ընտրություններին։
Օփրա Ունիֆրին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցն է, իսկ Թրամփը՝ Հանրապետական։ Համարվում է, որ նրա աջակցությունը Բարակ Օբամային մինչև մեկ միլիոն ձայն է բերել 2008 և 2012 թվականներին։