Friday, 10 07 2026
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է

Արմեն Սարգսյանի առաջին ֆորս-մաժորը

Իշխող կոալիցիան այսօր որոշել է Արմեն Սարգսյանին առաջադրել Հայաստանի չորորդ նախագահի թեկնածու: Նախագահի ընտրությունը խորհրդարանում տեղի կունենա մարտի 2-ին: Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման մասին որոշման մեջ անկասկած որևէ սենսացիոն բան չկա և սա իրադարձությունների ընթացքի տրամաբանական շարունակությունն է: Սակայն երաշխավորվա՞ծ է արդյոք Արմեն Սարգսյանի նախագահության նույն սահուն ընթացքը մինչև վերջ, այսինքն մինչև ընտրության արդյունքը, թե՞ ոչ: Համենայն դեպս առայժմ մնում է բաց հարց, թե ինչպիսի դիրքորոշում է ունենալու Ծառուկյան խմբակցությունը: Բանն այն է, որ այստեղ դեմ լինելու դեպքում Արմեն Սարգսյանը չի ընտրվի առաջին փուլով, քանի որ դրա համար պետք է 75 կողմ ձայն, իսկ այդքան ձայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չունեն:

Հետևաբար Ծառուկյան դաշինքի առնվազն 14 պատգամավոր պետք է քվեարկի Արմեն Սարգսյանի օգտին: Իսկ ընտրության հարցում, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն ակնկալել է «ընդարձակ մեծամասնություն», «համերաշխ» քվեարկություն: Այն, որ Սարգսյանն ունի խորհրդարանում այդպիսի մեծամասնություն, կասկածի ենթակա չէ: Ըստ այդմ մեղմ ասած քիչ հավանական է թվում, որ Ծառուկյան դաշինքը հայտարարի դեմ լինելու մասին: Այդ դեպքում դաշինքը կարող է հայտնվել անհարմար վիճակում, երբ լինելով դեմ, կպարզվի, որ 14 պատգամավոր այդուհանդերձ քվեարկել է կողմ: Ըստ այդմ, թերևս կկայացվի ռացիոնալ որոշում և առնվազն կորդեգրվի չեզոք դիրքորոշում, հայտարարելով, որ ամեն ոք ազատ է դաշինքում քվեարկել ինչպես կամենա:

Մյուս կողմից, թերևս չկա հիմք համարելու, որ Ծառուկյան խմբակցությունը կքվեարկի Արմեն Սարգսյանի օգտին, կամ դեմ չի լինի թեկնածությանը միայն նրա համար, որ Սերժ Սարգսյանն է այդպես ուզում: Որևէ մեկին պարզ չէ, թե ինչ պայմանավորվածություններ են ձևավորվել Արմեն Սարգսյանի և Ծառուկյանի հանդիպման արդյունքում, ինչ պայմանավորվածություններ կան Սերժ Սարգսյան-Ծառուկյան ֆորմատով: Ըստ այդմ պետք չէ բացառել, որ Գագիկ Ծառուկյանը ստացել է առաջարկներ, որոնցից դժվար է հրաժարվել և միանգամայն պատրաստակամորեն դաշինքը կաջակցի Արմեն Սարգսյանին:

Խնդիրն այն է, որ մարտի 2-ին ոչ թե ավարտվում է ինչ որ բան, այլ խաղը նոր է միայն սկսվում: Ձևավորվում է ներհամակարգային մի նոր բևեռ և ներիշխանական խաղը դառնում է ավելի բազմադեմ ու բազմաշերտ: Ծառուկյան դաշինքը խաղացող է, ընդ որում մեղմ ասած ամենևին ոչ երկրորդական խաղացող: Ըստ այդմ, զուտ այդ տրամաբանությունից ելնելով դաշինքի համար պարզապես անտրամաբանական և անիմաստ է լինելու դուրս մնալ խաղից: Առավել ևս, որ տվյալ պարագայում այդ խաղն ամենևին զուտ իշխանություն-ընդդիմություն ձևաչափային տիրույթում չէ:

Արմեն Սարգսյանը խոշոր հաշվով լինելով մեծամասնության թեկնածուն, ակնհայտորեն չունի այդ մեծամասնության վստահությունը և ինքն էլ անկասկած լավ պատկերացնում է, որ այդ մեծամասնությունը կամ թակարդ է իր համար, կամ այսպես ասած վարկանիշային կորուստ:

Հետևաբար այստեղ խաղի ուղղությունները և սլաքները ամենևին միարժեք չեն, ըստ այդմ խիստ հարաբերական է նաև այն, թե քվեարկելով Արմեն Սարգսյանի օգտին քվեարկում ես ՀՀԿ-ի օգտի՞ն, թե՞ ՀՀԿ դեմ: Ինչ վերաբերում է ֆորս մաժորներին, ապա այստեղ կարող է լինել տեսականում թերևս մեկ հնարավոր մոտիվատոր՝ եթե Սերժ Սարգսյանը չնայած բարձրաձայն արտահայտած ցանկությանը, այդուհանդերձ ներքին ցանկություն ունենա Արմեն Սարգսյանին ցույց տալ իրենից կախվածությունը և այդուհանդերձ ստեղծել վիճակ, երբ նա թեթև հարված կստանա խորհրդարանում: Ունի՞ սակայն Սերժ Սարգսյանն այդպիսի անհրաժեշտություն, համենայն դեպս ներկայումս, թե ոչ: Առերևույթ, այդպիսի ցանկության նախադրյալ կամ հնարավոր առկայության դրսևորում՝ չկա, թեև իհարկե Հայաստանում որևէ բան երաշխավորված չէ, քանի որ իրավիճակը խորքում փոխվում է շատ արագ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում