Saturday, 18 07 2026
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

ԱՆ-ն նպատակ ունի 12 տարում մեկ երրորդով կրճատել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը

Հայաստանում մշակվում է 3 առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի նոր ռազմավարություններ: Սիրտ անոթային հիվանդությունների, քաղցկեղի և շնչառական համակարգի հիվանդությունների գծով կլինեն առանձին ռազմավարություններ: Հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ յուրաքանչյուր հիվանդության գծով առանձին-առանձին ռազմավարություն մշակելու նպատակն է աշխատանքն առավել թիրախավորված կազմակերպելը:

«Ինչպես հայտնի է ընդհանուր մահացության կառուցվածքում սիրտ անոթային համակարգի հիվանդություններից մահացության ցուցանիշն առաջին տեղում է` կազմելով 45 տոկոսից ավելին: Երկրորդ տեղում չարորակ նորագոյացություններն են: Այստեղ, ի դեպ, վերջին տվյալների համաձայն մահացության ցուցանիշում կայունացում է նկատվում: Երրորդում տեղում`շնչառական համակարգի հիվանդություններն են: Մեր գեր նպատակն է մշակել, ներդնել ամեն մի հիվանդության դեմ պայքարի առանձին ռազմավարություն իր միջոցառումների ծրագրով: Նպաստել վաղաժամ մահացության ցուցանիշի նվազեցմանը»,-ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Նրա խոսքով, այս հիվանդություններն ունեն ընդհանուր ռիսկի գործոններ: Դրանից առաջնայինը ծխախոտի օգտագործումն է: Հայաստանում տղամարդկանց շրջանում տարածված է թոքի քաղցկեղը, որը 90 տոկոս դեպքում պայմանավորված է ծխախոտով:

«Եթե համախմբվենք մեկ գաղափարի շուրջ, այն է`ծխելը նվազեցնելը, պատկերացրեք, թե որքան մարդու կյանք կարող ենք փրկել: Մեր գեր նպատակն է մինչև 2030 թվականը մահացության ցուցանիշը նվազեցնել մեկ երրորդով: Դա նշանակում է, որ տարեկան Հայաստանում աշխատանքային տարիքի 6 հազար մարդ քիչ կմահանա: Հայաստանում տարեկան հիվանդություններից արձանագրվում է 28 հազար մահ, որից վաղաժամ մահացությունը` 0-65 տարեկանի շրջանում` 8 հազարն է, իսկ 35-65 տարեկանի շրջանում` շուրջ 6 հազար: Ահա մեր թիրախը հենց աշխատունակ տարիքի մահացության ցուցանիշի նվազեցումն է»,-ասաց նա:

Կառավարությանն առաջարկվելու է տարբեր ուղղություններով միջոցառումների ծրագրեր: Մասնավորապես, քաղցկեղների դեպքում առաջարկվելու է շարունակել սկրինինգային ծրագրերը և ներդնել նորերը, հատկապես, հաստ աղու քաղցկեղի սկրինինգը: Դրանից բացի, առաջարկվելու է ներդնել բերանի խոռոչի քաղցկեղի սկրինինգ, որ ծխող մարդիկ պարբերաբար ստուգում անցնեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում