«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, առաջիկա օրերին ուշագրավ կադրային նշանակումներ են լինելու.
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի քրեական գործերով դատավոր Արմեն Խաչատրյանը նշանակվելու է Արարատի մարզի դատախազ: Իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քրեական գործերով դատավոր Մխիթար Պապոյանը կնշանակվի օրերս Կոտայքի դատախազ նշանակված մեկ այլ դատավորի` Վազգեն Ռշտունու տեղակալ: Նշենք, որ նրանք երկուսն էլ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կուրսեցիներն են և դատական համակարգի լավագույն կադրերն էին համարվում:






































