Friday, 10 07 2026
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters

Քուրդ ապստամբներ և ԻՊ ահաբեկիչներ. Նարիշկինի այցի հիմնական նպատակները

Փետրվարի 19-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը ընդունել էր Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը: Պաշտոնապես այլ մանրամասներ այս հանդիպումից և դրա ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ հայտնի չէ: Մինչդեռ Գեորգի Կուտոյանը և Սերգեյ Նարիշկինը կարող էին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող առնվազն երկու հարց քննարկել:

Վերջին օրերին հայկական մամուլն ավելի հաճախակի է գրում Հայաստան անցած քուրդ ապստամբների մասին: Նշվում է, որ տարբեր քաղաքներում ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված հսկողություն, բայց ԱԱԾ-ն ոչ հաստատում և ոչ էլ հերքում է այս տեղեկությունները: Քուրդ ապստամբների կողմից հայ-թուրքական սահմանը անցնելը նոր երևույթ չէ, նման դեպքեր եղել են նաև անցյալում, երբ Թուրքիայի կառավարական ուժերի դեմ կռվող քրդերը իրենց կյանքը փրկելու համար ստիպված են եղել անցնել հայ-թուրքական սահմանը, վստահ լինելով, որ կազատվեն հետապնդումից: Բայց հիմա իրավիճակը մի փոքր այլ է, և դա կապված է երկու հանգամանքով: Առաջինը՝ Հայաստան անցած քրդերի քանակն է, նշվում է 50-70 մարդու մասին, իսկ սա աննախադեպ մեծ թիվ է: Հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս սահմանապահները, և նրանք են պատասխանատու սահմանախախտներին բռնելու համար: Բայց սահմանախախտներին բռնելուց անմիջապես հետո ռուս սահմանապահները պարտավոր են նրանց հանձնել Հայաստանի ԱԱԾ-ին, և միայն Հայաստանի հատուկ ծառայություններն են իրավասու որոշել՝ ինչպես վարվել քուրդ ապստամբների հետ: Երբ խոսքը վերաբերվում է 2-3 մարդու մասին, նրանց հարցը հեշտ է լուծել, հեշտ է նրանց նորից հանձնել ռուսներին, ովքեր կարող են օգնել քրդերին կրկին վերադառնալ Թուրքիա և միանալ իրենց ազգակիցների պայքարին: Բայց այլ հարց է մի ամբողջ ջոկատը:

Խնդիրն ավելի նուրբ երանգներ է ստանում, եթե նկատի ենք ունենում վերջին շրջանում Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցումը: Եթե նախկինում Ռուսաստանը, եթե ոչ բացահայտ, ապա գոնե քողարկված աջակցում էր քրդերին, այդ աջակցությունը դիտելով որպես Թուրքիայի նկատմամբ ճնշման գործիք, ապա հիմա թուրք-ռուսական հարաբերություններն այնքան են սերտացել, որ դրանք կարելի է բնորոշել նույնիսկ դաշնակցային: Բացի այդ, այդ մերձեցումը ուղղված է քրդերի դեմ, որոնք այժմ վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը: Քրդերը Ռուսաստանին մեղադրում են դավաճանության մեջ և բացահայտ սպառնում են պատասխանել դրա համար, քանի որ Ռուսաստանը հունվարի 20-ին դուրս բերեց սիրիական Աֆրինում տեղակայված ռազմական ոստիկանության ստորաբաժանումները, կանաչ լույս վառելով թուրքական ներխուժման համար: Ճիշտ է, ռուսներն էլ քրդերին են մեղադրում դավաճանության և ԱՄՆ-ի հովանավորության տակ անցնելու մեջ, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում. քուրդ ապստամբներն ու ռուս զինվորականները այլևս թշնամիներ են, և այն հարաբերությունները և փոխգործակցության մեխանիզմները, որ եղել են նախկինում, այժմ չեն կարող գործել: Ռուսները դժվար թե համաձայնեն քուրդ ապստամբներին հետ ուղարկեն Թուրքիա, հասկանալով, որ դա կարող է ազդել Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների վրա: Հայաստանի համար դժվար է միայնակ որոշել՝ ինչպես վարվել մի ամբողջ ջոկատի հետ, եթե իսկապես այդ ջոկատը հանձնվել է մեր ԱԱԾ-ին: Քննարկման հարց է նաև այն, թե հետայսու ինչպես պետք է վարվել սահմանը անցնելու փորձ կատարող քրդերի հետ, արդյո՞ք ռուս սահմանապահները պետք է մարտի բռնվեն նրանց հետ, թույլ չտալով նրանց անցնել դեպի Հայաստան, թե պետք է շարունակեն նույն ձևով ընդունել նրանց:

Մյուս հարցը, որը դարձյալ զգայուն է Ռուսաստանի արտաքին հետախուզության համար՝ «Իսլամական պետության» կողմնակիցների ներկայությունն է Հայաստանում: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Գյումրիում սկսվեց ԻՊ-ի հետևորդ Արման Ջանջուղազյանի դատավարությունը, որն անցյալ տարի Գյումրիում դանակահարել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի: Ռուսները հասկանում են, որ Սիրիայում «Իսլամական պետության» ջախջախումից հետո, այդ խմբավորման մարտիկները փորձելու են վրեժխնդիր լինել Ռուսաստանից, որի ռազմաօդային ուժերի աջակցությամբ էր, որ Բաշար Ասադի ենթակա զինյալները կարողացան հաջողության հասնել: Ռուսաստանի զինվորականները բավականին հեշտ թիրախ կարող են դառնալ ԻՊ զինյալների համար: Իսկ ԻՊ-ը հավատարմության երդում տված հայերի առկայությունն ավելի դժվար է դարձնում զինյալների իդենտիֆիկացումը և վնասազերծումը:
Հայաստանը ակամա ներքաշվել է Ռուսաստանի և «Իսլամական պետության» հարաբերություններում, և հիմա նաև Հայաստանի անվտանգության ծառայությունները ևս որոշակի պարտավորություններ պետք է ստանձնեն պաշտպանելու ռուս զինվորականներին: Եվ ինչու միայն զինվորականներին, Հայաստանում քիչ չեն նաև ՌԴ քաղաքացի հանդիսացող քաղաքացիական անձինք:

Մի նկատառում ևս. Ռուսաստանի արտաքին հետախուզության առաջին ղեկավարները և այդ ծառայության հիմնադիրները եղել են հայեր՝ Յակով Դավթյանը և Ռուբեն Կատանյանը, ովքեր եղել են ծառայության առաջին երկու ղեկավարները: Ռուսաստանի ներկայիս ԱՀԾ-ն իրեն համարում է խորհրդային համապատասխան ծառայության իրավահաջորդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում