Saturday, 04 05 2024
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան

Ի՞նչն է խանգարում Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ գործարքի կայացմանը. Stratfor

Չինաստանում և Ռուսաստանում կրկին խոսում են գազային համաձայնության մասին, որը կկապի երկու երկրները: Առաջին հայացքից ամեն ինչ հեշտ է թվում: Ռուսաստանն աշխարհի խոշորագույն հումք արտահանող երկիրն է: Չինաստանն աշխարհի խոշորագույն հումք ներմուծող երկիրն է: Թվում է, թե դրանք պետք է լինեն երկու երկրներին կապող ամուր տնտեսական հարաբերությունների գրավական, սակայն այդպես չէ:

Երկու կողմերի հասարակական և անգամ մասնավոր քննարկումների թեման եղել է գազի գինը: Չինաստանում ասում են, որ չեն պատրաստվում հազար խորանարդ մետրի համար 100-150 դոլարից ավելի վճարել, քանի որ դա հենց իրենց երկրի ներքին գինն է: Իսկ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ իրենց 350-400 դոլար գինը նախատեսված է բոլոր երկրների համար: Սակայն այս հարցի միակ լուրջ խնդիրը նախագծի արժեքն է:

Ռուսաստանն ու Չինաստանն ունեն շատ երկար ընդհանուր սահման, սակայն նրանց մեծ բնակավայրերը հեռու են միմյանցից, իսկ բնական գազը Ռուսաստանում շատ հեռու է գտնվում Չինաստանի խիտ բնակեցված շրջաններից: Սակայն Սիբիրի արևելքում գտնվող «Կովիկտինյան» գազային հանքավայրը շատ մոտ է Չինաստանին: Կովիկտան Պեկինից 3000 կմ հեռավորության վրա է, սակայն գազը պետք է ավելի հարավ գնա՝ դեպի Չինաստանի հարավային ափերը: Այսինքն՝ դա ավելացնում է գազատարի երկարությունը ևս 1000-2000 կմ-ով: Միևնույն ժամանակ այդ հանքավայրն այնքան էլ մեծ չէ, որպեսզի որակապես ապահովի Չինաստանի էներգետիկ պահանջները:

Այդ իսկ պատճառով պետք է գնալ դեպի հյուսիս-արևմտյան և Կենտրոնական Սիբիր, ինչն էլ մինչև 9000 կմ-ով կերկարացնի գազատարի ճանապարհը. այն անցնելու է բարդ տեղանքով, և նրա ծախսերը հսկայական են լինելու: Դա նույնը չէ, ինչ կառուցես գազատար ԱՄՆ-ից դեպի Կանադա, որտեղ արդեն գոյություն ունեն վստահելի ավտոճանապարհներ և երկաթուղային ենթակառուցվածքներ: Գազատարը կանցնի ճահիճներով, լեռներով և պիտի շրջանցի Մոնղոլիան: Դա ահռելի նախագիծ է: Ըստ նախնական հաշվարկների՝ այն կարժենա 100 մլրդ դոլար: Իսկ եթե ավելի ռեալ հաշվարկվի, ապա այն կարժենա 300 մլրդ դոլար, ինչի մեջ չի մտնում Չինաստանում ենթակառուցվածքներ ստեղծելը: Չինաստանն այժմ չունի հստակ գազային համակարգ, ինչպես բազմաթիվ այլ երկրներում է:

Հեռավորության և գնի հարցերն ինքնին կարող են բացատրել, թե ինչու են երկու երկրները բանակցում արդեն տասը տարի: Սակայն գոյություն ունի նաև մեկ այլ հանգամանք. այս երկու երկրները միմյանց չեն վստահում: Նրանց միջև կան տարածքային խնդիրներ, թեպետև հիմա համարվում է, որ նրանց հարաբերությունները վերջին 50 տարվա ընթացքում ամենաջերմ փուլում են, սակայն դրանք իդեալական չեն:

Ռուսները հսկակ ցույց են տվել, որ պատրաստ են տասնյակ միլիարդավոր գումարներ ներդնել նախագծերի մեջ, որոնք թույլ կտան քիչ կախվածության մեջ լինել Չինաստանից: Լավ օրինակ է «Արևելյան Սիբիր – Խաղաղ օվկիանոս» նախագիծը, որը սկսվում է «Կովիկտյան» նավթահանքերի մոտ, որտեղից էլ նավթը հասցվում է դեպի խաղաղ օվկիանոս: Ընդհանուր առմամբ դա 50 մլրդ դոլարի արժեք ունեցող նախագիծ է, որի խողովակաշարն ունի 4000 կմ երկարություն, այն ունի նավահանգիստ Խաղաղ օվկիանոսում, նավթամշակման կենտրոն և ընդհանուր հարուստ ենթակառուցվածք, որն անհրաժեշտ էր գազատարի կառուցման համար: Ռուսները կարող էին ավելի կարճ ճանապարհ գցել Չինաստանով, սակայն նրանք նախընտրեցին շրջանցել վեջինիս, գտնել այլ հաճախորդներ և չդառնալ գերի գնին, որը չինացիները կարող էին վճարել կամ չվճարել, եթե հատուկ իրենց համար գազատար կառուցված լիներ:

Անկասկած, երկու երկրների միջև համագործակցությունը կմեծանա, սակայն 200-300 մլրդ դոլարանոց նախագիծը կասկածելի է թվում: Նաև մեծ նշանակություն ունի ժամանակը: Վերջին 35 տարվա ընթացքում ռուսները Յամալից դեպի Եվրոպա իրականցրել են մի մեծ ծրագիր, որն արդեն հասել է շահագործման փուլին, սակայն դրա համար օգտագործվել են միլիարդավոր դոլարներ և 35 տարի ժամանակ: Նույնիսկ եթե չինացիները համաձայնեն իրականացնել այդ նախագիծը, ապա այն շահագործման կհանձնվի 2030 թվից ոչ շուտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում