Friday, 10 07 2026
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր

Վերջին 10 օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի տեսակետների արմատականացում ենք նկատում. Ալեք Ենիգոմշյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատը փետրվարի 17-ին կազմակերպել էր կլոր սեղան՝ «Արցախյան շարժում-30. փառահեղ հաղթանակից հետո պետականության կորստի շեմին» թեմայով։ Քննարկման մասնակիցներն էին շարժման ակունքներում գտնվող, դրանում ղեկավար դերեր ստանձնած և ներկա քաղաքական գործիչներ, քաղաքագետներ ու ակտիվիստներ։

«Առաջին լրատվական»-ը «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչ, ԱՍԱԼԱ-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանից հետաքրքրվեց՝ արդյոք առաջիկայում տեսնո՞ւմ են համագործակցության եզրեր քննարկման մասնակիցների հետ: «Կլոր-սեղանը շարժման 30-րդ տարեդարձի առիթով էր. հրավիրվածները և՛ շարժման ակունքներում գտնված մարդիկ էին, և՛ ներկայումս քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող անձինք։ Ուզում եմ ասել՝ նրանք, ովքեր հրավիրվել էին և ներկա էին, չի նշանակում՝ նրանք հավաքվել էին ընդհանուր հայտարարի գալու կամ համագործակցելու համար»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Այդուհանդերձ, մեր զրուցակիցը նշում է. «Ճակատը հայտարարել է, որ բաց է համագործակցության համար, և այստեղ կարևորը խնդիրների ձևակերպումն է՝ ինչ հարցերի շուրջ ենք համագործակցելու ու համախմբվելու։ Եթե խնդիրները ճիշտ դրվեն և ոչ թե լինի համախմբում՝ հանուն համախմբման, նշանակում է այդ հնարավորությունը կլինի։ Ճակատն ինքը բաց է համագործակցության համար, բայց դա կախված է այդ համագործակցության թեմաներից ու խնդիրների դրվածքից»։

– Պարոն Ենիգոմշյան, նկատի ունեք, որ բաց եք նաև խորհրդարանակա՞ն ընդդիմության հետ համագործակցելու համար, թե՞ այդ դաշտը ձեզ համար մերժելի է։

– Այստեղ խնդիրը խորհրդարանական ընդդիմության մեջ չէ, ես այդպես չէի ձևակերպի։ Պարտադիր չէ, որ այստեղ ամբողջական թիմի մասին խոսենք։ Եթե կան մարդիկ, որոնք խնդիրները տեսնում են նաև մեզ համար ընկալելի ու ընդունելի ձևաչափով, ես կարծում եմ, որ չհամագործակցելու խնդիր չի լինի։ Պարզ է, որ այս համակարգի դրած խաղի օրենքներով գործունեություն ծավալող խմբերի ու ուժերի հետ ես անձամբ գոնե համագործակցություն չեմ պատկերացնում։ Այսինքն՝ հստակեցնեմ՝ իշխող համակարգի խաղի օրենքների շրջանակում ես համագործակցություն չեմ պատկերացնում, բայց եթե այս խաղի օրենքներից դուրս է՝ ով էլ որ լինի, եթե ձևակերպումները ճիշտ են, համագործակցությունը հնարավոր է և ցանկալի։

– Կարծում եք՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի հռետորաբանությունը, նաև արձագանքը քաղաքապետարանի միջադեպին մոտենո՞ւմ է ձեր տեսակետներին։

– Ես չէի ասի՝ մեր տեսակետներին մոտենում է։ Պարզապես «Ելքի» մոտ առկա է այն, ինչին մենք ականատես եղանք ավագանու նիստի օրը։ «Ելքի» որոշ ներակայացուցիչների կողմից… ստացվեց այնպես, որ «Ելքի» համար տհաճ իրավիճակ ստեղծվեց։ «Ելքի» ավելի առանցքային ներկայացուցիչներ պետք է որ ճշտումներ անեին, որպեսզի իրենք կորուստով դուրս չգային առաջին հայտարարություններից։ Ես չէի ասի, որ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը կոնկրետ այդ նպատակն ուներ՝ գուցե ինքը հենց առաջին վայրկյանից էլ այդ կարծիքին էր, անկախ նրանից՝ իմ նշած հայտարարությունները կլինեին, թե ոչ։ Հետևաբար ես չէի ասի, որ մեզ մոտենալու խնդիր կա։ Նաև ասեմ, որ ես ձեր հարցը այլ կերպ կարող եմ մեկնաբանել՝ գուցե սուբյեկտիվ։

Օրինակ՝ թանկացումների դեմ ակցիաների ժամանակ մենք «Ելքի» որոշ ներկայացուցիչներից լսում էինք, որ իրենք իշխանափոխության խնդիր չունեն, միայն գնաճի դեմ են պայքարում։ Մինչդեռ տվյալ դեպքում՝ վերջին տասն օվա ընթացքում հենց Նիկոլ Փաշինյանը ասում է՝ ներկա փուլում գլխավոր խնդիրը Սերժ Սարգսյանի վարչապետ լինել-չլինելու խնդիրն է։ Այդ առումով իհարկե կա տարբերություն որոշ ներկայացուցիչների և այս մոտեցման միջև։

Դուք ասում եք՝ դեպի մեզ է մոտենում դիրքորոշումը, այո՛, մոտեցման ավելի արմատականացում տեսանելի է։ Բայց նաև այդ ամեն ինչին վերջ տալու եղանակի ու համակարգափոխության նպատակը բացառապես իշխանափոխոթյունը չէ։ Հարցն այն է, թե ինչ համակարգով ենք ուզում փոխարինել. այդ հարցերի շուրջ շատ բան պետք է ճշտվի, մինչև տեսակետների հստակ մոտեցման մասին խոսենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում