Friday, 10 07 2026
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև
Ծառուկյանը հետապնդվում է ոչ որպես ընդդիմադիր, այլ՝ օտարերկրյա գործիք. սա ուղերձ է Ռուսաստանին

Հայաստանում հնարավոր կլինի դեղերը ձեռք բերել էլեկտրոնային դեղատոմսով

Ընթացիկ տարում էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման գործընթացում ծավալուն աշխատանքներ են սպասվում: Հրավիրված ասուլիսում նշել է Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման հանձնաժողովի ղեկավար Վարդան Գևորգյանը, համակարգի ներդրման գործընթացը սկսվել է 2017 թվականին, և արդեն միացել է 480 բժշկական հաստատություն: 2017 թվականի մայիսից պետական պատվերի շրջանակում մատուցվող ծառայությունների գրանցումները սկսեցին իրականացվել այս համակարգի միջոցով:

«Հաջորդ փուլով սոցփաթեթի շրջանակում շահառուներին մատուցված ծառայությունները նույնպես իրականացվեցին էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով: Դրա մեկնարկը տրվեց հոկտեմբերի 1-ից:

Այժմ շուրջ 100 հազար շահառուի համար սպասարկման գործընթացներն իրականացվում են էլեկտրոնային համակարգի միջոցով: Ներկայում, օգտվելով սոցփաթեթի շրջանակում նախատեսված ծառայություններից, սոցփաթեթի շահառուների բոլոր տվյալները մուտքագրվում են նրա էլեկտրոնային անկետայի մեջ»,-ասաց Վարդան Գևորգյանը: Նրա խոսքով՝ ընթացիկ տարում նախատեսված է ապահովել այնպիսի պայմաններ, որ համակարգին միանան հանրապետության բոլոր լիցենզավորված հաստատությունները և դեղատները: Այդ նպատակով նախատեսված է դասընթացների անցկացում: Նախարարության կողմից իրականացվում է տեխնիկական հագեցվածության ապահովման գործընթաց: Այդ ժամանակ արդեն հիվանդների տվյալները, նրանց մատուցած բոլոր ծառայությունները պետք է գրանցվեն էլեկտրոնային առողջապահական համակարգում: Համակարգի նպատակն է բժշկական հաստատություններում առկա բոլոր անկետաները թվայնացնել, որ քաղաքացին այս կամ այն բժշկական հաստատություն գնալուց ստիպված չլինի իր հետ թղթերը տանել: Այսինքն` բժշկական անկետաները կլինեն մեկ վայրում:

«Հանրապետությունում կյանքի կկոչվի էլեկտրոնային դեղատոմսի գաղափարը, որը թույլ կտա առավել հարմար և արդյունավետ կերպով իրականացնել դեղատոմսով դեղերի ձեռքբերումը: Քաղաքացիները ստիպված չեն լինի թղթային տարբերակով դեղատոմսերը փոխանցել դեղատներին: Դեղատների համար հասանելի կլինի բժշկի դուրս գրած դեղատոմսը: Բժիշկը, երբ դեղատոմսը դուրս կգրի, այն էլեկտրոնային համակարգում կլինի անձնավորված, ցուցված տվյալ քաղաքացուն: Քաղաքացին, այցելելով դեղատուն, տրամադրելով իր տվյալները, դեղատան աշխատակիցը դրանք կմուտքագրի համակարգում և հնարավորություն կունենա տեսնել դուրս գրված դեղատոմսը»,-ասաց նա:

Գործարկվել է armed.am կայքը, որի միջոցով կատարվում են գրանցումները: ՀՀ քաղաքացիները կարող են համակարգ մուտքը գործել և ծանոթանալ իրենց էլեկտրոնային անկետային: Դա թույլատրվում է ID քարտերի միջոցով, որոնցով մուտք գործելու կարիք կա միայն առաջին անգամ: ID քարտերով մուտք գործելու պահանջը կատարվել է անվտանգության նկատառումներից ելնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում