Իսրայելի ոստիկանությունը, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ կոռուպցիոն կապեր ունենալու կասկածանքով, ձերբակալել է Bezeq ընկերության մի քանի բարձրաստիճան ղեկավարների, որը երկրի հեռահաղորդակցման խոշորագույն ընկերությունն է համարվում։
Հետաքննության կազմակերպիչները ենթադրում են, որ հեռահաղորդակցման հսկան կառավարական արտոնություններ է ստացել ԶԼՄ–ներում վարչապետին դրական լույսի ներքո ներկայացնելու դիմաց։
Կոռուպցիայի մասին գործը, որ հայտնի է որպես գործ 4000, վարչապետի և Bezeq-ի գլխավոր բաժնետեր Շաուլ Էլովիչի կապերի չորրորդ հետաքննությունն է հանդիսանում։