Բելգիական դատարանը Facebook-ից պահանջել է դադարեցնել երկրի քաղաքացիների մասին տվյալների հավաքումը և հեռացնել ավելի վաղ հավաքած տեղեկատվությունը: Պահանջը չկատարելու դեպքում սոցցանցին սպառնում է օրական € 250 000 տուգանք: Դատարանի վճռով՝ Facebook-ը օգտատերերին չի տեղեկացնում տեղեկատվության հավաքման փաստի մասին:
«Facebook-ը բավարար չափով չի տեղեկացնում մեզ մեր մասին տեղեկատվություն հավաքելու մասին, այն մասին, թե ինչ տվյալներ է հավաքում, ինչ է անում նա այդ տվյալների հետ, և թե որքան երկար են դրանք պահպանվում»: Այսպիսով դատարանը արձանագրում է, որ սոցիալական ցանցը խախտում է գաղտնիության մասին օրենքները: «Նա նաև չի հարցնում՝ մենք համաձա՞յն ենք, արդյոք, որ հավաքի և պահի այդ տեղեկատվությունը»:
Դատարանը նաև նշել է, որ Facebook-ը կիրառում է տարբեր մեթոդներ՝ առցանց հետևելու համար մարդկանց, ովքեր վեբ-կայքի անդամ չեն: Եթե Facebook-ը չկատարի դատական որոշումը, օրական կտուգանվի 250 000 եվրոյով (311 232 ԱՄՆ դոլար):










































