ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կոնգրեսին նախազգուշացրել է, որ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը կարող է վնասել միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու այլ համաշխարհային տերություններ պատրաստ են համաձայնագիր կնքել, համաձայն որի՝ Իրանի դեմ պատժամիջոցները կարող են մեղմացվել Թեհրանի՝ միջուկային զենք չմշակելու երաշխիքի դիմաց:
Սակայն պետքարտուղարի խոսքով՝ նոր պատժամիջոցներ սահմանելու դեպքում բանակցությունները կարող են խափանվել, և Իրանը կարող է որոշել պատասխանել դրանց:
Բանակցությունների հաջորդ ռաունդը կսկսվի նոյեմբերի 20-ին:
Շաբաթ Ժնևում Իրանի ու «վեցյակի» ներկայացուցիչների միջև համաձայնագրի կնքման գլխավոր խոչընդոտն այն էր, որ Իրանը պահանջել է պաշտոնապես ճանաչել ուրանի հարստացման իր իրավունքը:









































