Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Հայաստանը՝ ամերիկյան պատժամիջոցների թիրախում. նամակ Վաշինգտոնից

ԱՄՆ-ը ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթին հայտնել են Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից:

Իրականություն դարձան այն կանխատեսումները, որ Ռուսաստանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցները կարող են ավելի լայն աշխարհագրություն ստանալ և տարածվել մասնավորապես այն երկրների վրա, որոնք գործարքներ են կատարում Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ:

Սակայն ԱՄՆ դեսպանատան ծանուցումն, անշուշտ, ավելի գլոբալ համատեքստ ունի և ուղղակի հետևանքներ կարող է ունենալ ԼՂ խնդրի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Բանն այն է, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ավելի մեծ ծավալ ունի Ադրբեջանը, որը Մոսկվայի հետ կնքել է հինգ միլիարդ դոլարը գերազանցող պայմանագրեր, ու կասկածից վեր է, որ ԱՄՆ իշխանությունները համապատասխան ծանուցում են ուղարկել նաև Ադրբեջանի իշխանություններին:

Մոսկվան տարածաշրջանում իր առանցքային դերակատարությունը պահպանում է հակամարտության կողմերին սպառազինություն մատակարարելու ճանապարհով: Ըստ էության՝ Ռուսաստանը տարածաշրջանը միլիտարիզացնելու միջոցով իրականացնում է, այսպես կոչված, մենեջմենթ ԼՂ հակամարտության գործընթացում: Բնականաբար, նման իրավիճակը ոչ միայն չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, այլև իր մեջ պատերազմի վերսկսման մեծ ռիսկեր է պարունակում՝ ինչպես դա եղավ 2016-ի ապրիլին:

Հատկապես այս լույսի ներքո Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի դեմ ամերիկյան պատժամիջոցները ու դրա հնարավոր անդրադարձները Հայաստանի ու Ադրբեջանի վրա էական ազդեցություն կարող են ունենալ տարածաշրջանում՝ միլիտարիզացիայի աճը զսպելու, պատերազմի ռիսկերը փոքրացնելու և կարգավորման գործընթացին նոր ազդակ հաղորդելու համար: Սա նաև ուղերձ  է, որ ԼՂ հարցում շուտով կարող ենք ականատես լինել ԱՄՆ-ի ավելի ակտիվ, նախաձեռնողական քաղաքականության, որն ուղղված կլինի տարածաշրջանում անվտանգության որոշակի երաշխիքների ստեղծմանը՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հենքով:

Մյուս կողմից՝ նոր իրավիճակը, ամերիկյան պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգը, Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության հնարավոր սահմանափակումները մեր երկրի համար լրացուցիչ ռիսկեր և մարտահրավեր են ծնում, որովհետև Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը, մեղմ ասած, դիվերսիֆիկացված չէ: Սա մի կողմից՝ ռուսական տոտալ ազդեցության հետևանք է, մյուս կողմից՝ Հայաստանի տնտեսական պոտենցիալը թույլ չի տալիս ակտիվություն ցուցաբերել այլ ուղղություններով:

Ադրբեջանն այս առումով շատ ավելի շահեկան իրավիճակում է. չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանն է Ադրբեջանին սպառազինության հիմնական մատակարարը՝ Բաքուն ռազմատեխնիկական համագործակցության ավելի լայն աշխարհագրություն ունի: Մյուս կողմից՝ ամերիկյան պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգն էապես սահմանափակում է պատերազմ սանձազերծելու Բաքվի հնարավորությունները՝ առնվազն քաղաքական հարթության վրա:

Հայաստանի իշխանությունները պետք է շատ շրջահայաց լինեն և հավասարակշիռ քաղաքականության շնորհիվ մի կողմից՝ կարողանան խույս տալ ամերիկյան պատժամիջոցներից, մյուս կողմից՝ լուծեն անվտանգության կենսական խնդիրը՝ արտաքին քաղաքականության և ռազմատեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացման ճանապարհով:

Ռուսաստան-Արևմուտք հակադրությունը և մասնավորապես ամերիկյան պատժամիջոցներն իրենց խորքային հետևանքներն են ունենալու մեր տարածաշրջանում՝ ստեղծելով որակապես նոր իրավիճակ, որը Հայաստանի համար ծնում է նոր ռիսկեր, բայց նաև՝ հնարավորություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում