Ամերիկուհի Քրիստինա Ռոտը գնել է կղզի, որտեղ այցելել կարող են բացառապես իգական սեռի ներկայացուցիչները։
Այդ գաղափարը նրա մոտ ծագել է ընդհանուր առողջավայրերում իր նախկին հանգիստներից հետո։
Քրիստինան ցանկանում է այդ կերպ կանանց տալ հնարավորություն՝ լիովին նվիրելու հանգստին։ Նրա ձեռք բերած կղզին գտնվում է Ֆինլանդիայի ափերի մոտ։ Այնտեղ «ամեն ինչի ներառմամբ» մեկշաբաթյա հանգիստն արժի 3500 դոլար։











































